Կիրո Մանոյան. «Մինչև այսօր Հայաստանի ոչ մի իշխանություն դա չի արել, բայց այս արձանագրություններով մենք դա անում ենք»
-Իշխանությունները փորձում են եթերը լցնել այնպիսի մոտեցումներով, որոնք իսկապես մտահոգիչ են, քանի որ մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են անկախությանը, հայկական հարցին, հայկական խնդիրների արծարծմանը, այսօր ինչ-ինչ պատճառներով ստիպված են ասել բաներ, որոնցում կասկածում եմ, որ համոզված են,- «Ազդակ» ակումբում լրագրողներին ասել է Կիրո Մանոյանը։
Նա նշել է, որ այս արձանագրությունները և ինքնին գործընթացը բավարարում են Թուրքիայի կողմից 1991թ.-ից ի վեր Հայաստանի առջև դրված բոլոր նախապայմանները։ Մասնավորապես, Կարսի պայմանագրի վերահաստատման նախապայմանն այս արձանագրություններում արված է այն պարբերությամբ, որտեղ ասվում է, որ կողմերը փոխադարձ ճանաչում են գոյություն ունեցող սահմանները, որոնք, սակայն, իրավական սահմանները չեն, ինչն էլ շատ լավ հասկանում է Թուրքիան։
-Մինչև այսօր Հայաստանի ոչ մի իշխանություն դա չի արել, բայց այս արձանագրություններով մենք դա անում ենք,- ասել է Կ.Մանոյանը։
Երկրորդ նախապայմանը, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հետ կանգնելն է, որն էլ փաստորեն բավարարվում է պատմական հարթության վրա հիմնվող հանձնաժողովի ստեղծումով։ Նրա կարծիքով, անկախ նրանից, թե այդ հանձնաժողովում ինչ ձևով կքննարկվի ցեղասպանության հարցը, Թուրքիայի կողմից դա օգտագործվելու է ցեղասպանության միջազգային գործընթացը խափանելու համար։
Երրորդ նախապայմանը, որ Արցախյան հարցը պետք է կարգավորվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, ճիշտ է արձանագրություններում ուղղակիորեն չկա, սակայն ուղղակի ակնարկը կա գործընթացում, ինչի մասին վկայում է նաև Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները։ Այն հանգամանքը, որ փաստաթղթերը պետք է վավերացվեն խորհրդարանների կողմից, նշանակում է, որ Թուրքիան կարող է անվերջ հարցը ձգձգել, մինչև Ղարաբաղի հարցն ի նպաստ իրեն չկարգավորվի։
-Մեր մոտեցումն այն է, որ այս արձանագրություններն առանց փոփոխությունների չպետք է ստորագրվեն Հայաստանի կողմից։ Եթե ստորագրվեն, խորհրդարան չպետք է ներկայացվեն, որովհետև օրենսդրությունը չի պահանջում, որովհետև գործադիրն ինքը պետք է պատասխանատվությունը վերցնի իր վրա և հնարավորություն թողնի, որ կարողանանք այս սխալները սրբագրել,- ասել է նա։
Կիրո Մանոյանը համոզված է, որ երբ «խաղաղ, անկախ իրավիճակում իրավունքիցդ հրաժարվում ես, վաղն այլևս ոչինչ չես կարող պահանջել և հետագա սերունդները չեն կարող հարցն ինչ-որ ձևով արծարծել»։

7or.am