ՀՀ սահմանադրության 83.3 հոդվածի համաձայն՝ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։
ԿԲ–ն նաև պատասխանատու է փոխարժեքային քաղաքականության համար։
Այս երկու հանգամանքները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ մեր գլխավոր դրամատունը հայտնվել է երկու քարի արանքում։ Մի կողմից այդ կառույցը պետք է հետևի ինֆլյացիային, որը սահմանվել է 2,5-5,5 տոկոսի միջակայքում, իսկ մյուս կողմից պետք է կարողանա թույլ չտալ դրամի փոխարժեքի փլուզում, որպեսզի ներկրվող ապրանքները, որոնց մեջ շատ են առաջին անհրաժեշտության ապրանքները, չթանկանան, բայց դա պետք է անի պահուստները չվատնելու միջոցով։
ԿԲ–ն փոխարժեքի կայունության համար պետք է դոլարային ինտերվենցիաներ անի, բայց քանի որ արտաքին ու, մասնավորապես, ռուսական շուկայից եկող ճնշումների արդյունքում դա անհեռանկար գործ է, ուստի բավական դժվար լուծելի խնդիրներ են առաջացել։
Եթե ԿԲ–ն գնա ՀՀ պահուստների վատնման միջոցով փոխարժեքը հարաբերականորեն կայուն պահելու ուղղությամբ (այդպիսի սխալ քաղաքականություն որդեգրվեց 2008-2009թթ., որի արդյունքում մեկ դոլարը վաճառվում էր 305 դրամ կայուն փոխարժեքով, սակայն դրա գինը 700 միլիոն դոլար պահուստային դոլարների փոշիացումն էր և հետագայում մեր արտաքին պարտքի ավելացումը), ապա, մեծ հաշվով, չի կարողանա հարցը լուծել, քանի որ առկա է ռուսական ռուբլու անկման հանգամանքը, ու, բացի այդ, ՌԴ–ից մեր հայրենակիցների ուղարկած մասնավոր տրանսֆերտների պակասեցման դեմն առնելը գործնականում անհնար է և անիմաստ։
Դատելով ամենից՝ ԿԲ–ն այժմ ընտրել է չարյաց փոքրագույն տարբերակը։
«Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացվելու են արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ ... Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա՝ նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը»,– մասնավորապես նշված է ԿԲ այսօրվա հայտարարության մեջ։
Դա նշանակում է, որ Արթուր Ջավադյանի գլխավորած կառույցը որդեգրում է կառավարելի լողացող փոխարժեքի քաղաքականություն, որը մինչև տարեվերջ վերածվելու է մաքուր լողացողի, այսինքն՝ շուկայական առաջարկ–պահանջարկի մեխանիզմի հիման վրա գործողի։ Այս քաղաքականությունը, թերևս, նպատակ է հետապնդում նաև վերացնել այն անորոշությունը, որն առկա է արժութային շուկայում։
Նկատենք, որ դա ստեղծված իրավիճակում ամենաօպտիմալ մոտեցումն է։ Եթե նման մոտեցում լիներ 2008-2009թթ., ապա մենք չէինք ունենա պահուստների վատնում, ինչպես նաև կասկածելի գործարքներ։ Ինչևէ։
Այժմ խնդիրը տոկոսադրույքներն են և սպասվող ինֆլյացիան։
Անխուսափելի ինֆլյացիայի պարագայում ենթադրվում է, որ մասնավոր բանկերը կբարձրացնեն վարկավորման առանց այն էլ բարձր անվանական տոկոսադրույքը՝ այն ճշգրտելով ինֆլյացիայի տեմպի հետ։ Սա իր հերթին կբերի գործարար ակտիվության նվազեցմանն ու սպառողական շուկայի պասիվացմանը։ Ուստի, անհրաժեշտ է դրամավարկային քաղաքականությանը զուգահեռ՝ նաև համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն վարել, որպեսզի միջնաժամկետում և երկարաժամկետում տնտեսության ստագնացիան նոր խնդիրներ չառաջացնի, կամ էլ այդ խնդիրները մեղմվեն։
Թե ինչպիսի զարգացումներ կլինեն տնտեսական դաշտում, կերևա արդեն տոներից հետո։ Այդ ժամանակ կհստակեցվի դրամի փոխարժեքի միջանցքը, և պարզ կդառնա, թե ինչպիսի սցենար է սպասվում։
Մեկ բան հստակ է՝ ԿԲ–ն չի կարողանալու լուծել գների կայունության խնդիրը (ինֆլյացիան փոխարժեքի «թուլացման» պարագայում ավելին կլինի, քան 5,5 տոկոսը), բայց դա միայն այդ կառույցի մեղավորությունը չէ, քանզի մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ համակարգային լուծումներ են պահանջվում։
Կենտրոնական բանկը հայտնվել է երկու քարի արանքում

Կորյուն Մանուկյան