Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, անվանի երգչուհի Ալլա Պուգաչովային:
Ողջունելով լեգենդար երգչուհուն՝ Նախագահ Սարգսյանն ասել է. «Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք: Այստեղ Ձեզ սպասում էին հարյուր հազարավոր երկրպագուներ: Նրանց մի մասը երեկ /սեպտեմբերի 25-ին/ հնարավորություն ունեցավ ներկա գտնվել Ձեր համերգին եւ մեծ բավականություն ստանալ»:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ալլա Պուգաչովայի ավանդը մի ամբողջ սերնդի' այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, գեղագիտական, երաժշտական դաստիարակության գործում եւ ասել. «Այդ հանգամանքը նաեւ նկատի առնելով' սեպտեմբերի 24-ին ես հրամանագիր եմ ստորագրել Ձեզ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին»:
Շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի բարձրագուն պետական պարգեւը' տաղանդաշատ երգչուհին ընդգծել է. «Շատ հուզված եմ ու երախտապարտ: Իմ հրաժեշտի շրջագայության ընթացքում ես չէի կարող չայցելել այս հրաշալի երկիրը, որն ինձ ոգեշնչման այնքան պահեր է պարգևել, և որտեղ ես հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ այնքան մեծ թվով զարմանահրաշ ու տաղանդավոր մարդկանց հետ»: Նշելով, որ ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում առաջնորդվել է մեկ ճշմարտությամբ' ծառայել իր ժողովրդին ու երկրին, Պուգաչովան ասել է. «այդ դեպքում գործդ իմաստավորվում է և հասկանում ես, որ կյանքդ իզուր չես ապրում»:
Անվանի երգչուհին Հանրապետության Նախագահին պատմել է իր հետագա ծրագրերի մասին:
Ալլա Պուգաչովան նաև ասել է, որ երկար տարիներ չէր եղել Երևանում և նկատել է, որ քաղաքն ավելի ու ավելի է գեղեցկացել:
Սերժ Սարգսյանն հյուրընկալել է Ալլա Պուգաչովային