Լրահոս

26.09.2009 15:04


ՍԴՀԿ–ն դեմ է հայ–թուրքական սահմանի բացմանը

ՍԴՀԿ–ն դեմ է հայ–թուրքական սահմանի բացմանը

-Մենք չենք ուզում, որ հայ ժողովրդին թուրքական կառավարության գործիք դարձնելու քաղաքականությամբ սահմանների բացումն օգտագործվի միայն ի շահ Թուրքիայի։ Մենք շահավետ կեցվածք չենք տեսնում,- Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 19-րդ համագումարից հետո լրագրողներին ասել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը։

Նա նշել է, որ իրենց կուսակցությունը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ նախ Հայաստանը պատրաստ չէ դրան, և հետո՝ սահմանի ապաշրջափակումն իրականացվել է թուրքերի կողմից, և հենց նրանք էլ պետք է մտածեն շրջափակումը վերացնելու մասին։

Ս. Աճեմյանը նաև նշել է, որ իրենք ամբողջ աշխարհով աշխատանք են տարել, որ տարբեր երկրներ Հայոց ցեղասպանությունը ճանաչեն, բայց այսօր «այդ երկրների առջև ամոթով դուրս կգանք».

-Ցեղասպանությունը նեղ կացությունների մեջ թողնելու քաղաքականությունը մենք, մասնավորապես արտասահմանցիները, չեն ընդունում։ Մենք շատ լավ գիտենք մեր պատմական իրավունքների պահանջները թուրք ժողովրդից, կառավարությունից և պիտի մնանք պայքարող այդ գաղափարներին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը