Արամ Հարությունյան. «Համոզված եմ, որ 2015թ. լինելու են արտահերթ ընտրություններ»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ
–Անցնող քաղաքական տարին ինչպե՞ս եք գնահատում։
–Անցնող տարին գործող իշխանությունների նախկին տարիների վարած քաղաքականության հետևանքն էր՝ սկսած սոցիալական վիճակից մինչև ԵՏՄ։ Մենք տեսանք, որ Սերժ Սարգսյանը զոհաբերեց վարչապետին, քանի որ ալիքը պետք է հասներ իրեն։ Նա ողբալի ժառանգություն թողեց ներկա վարչապետին, բայց նաև այդ էջը փակելով՝ հնարավորություն չի տալիս անդրադառնալ խայտառակ ձախողումների պատճառների հետքերին և ճշտել, թե ուր են այդ գումարերը, վարկերը և ատկատները։ Այնպես որ, երկիրը բավականին ծանր իրավիճակում է։
–Իսկ ի՞նչ դրական զարգացումներ արձանագրվեցին 2014թ.։
–Փառք Աստծո, ձևավորվեց համաժողովրդական շարժումը՝ «եռյակի» գլխավորությամբ, որը փորձում է քայլ առ քայլ տանել իշխանափոխության։ Իհարկե, ծանր աշխատանք է սպասվում. ամենը պետք է արվի դանդաղ շտապելով և նաև՝ չվնասելով երկրի անվտանգությանը։ Իշխանությունները դիմադրելու որևէ ռեսուրս չունեն. հիմա իրենք ավելի շատ զբաղված են խառնակչիությամբ, այսինքն՝ փորձում են «հաճախորդներով», տարբեր տեսակի մարած, ինքնասպան եղած քաղաքական գործիչներով փնովել համաժողովրդական շարժումը, բայց դա նրանց չի հաջողվելու։ Ամենակարևորը՝ ուզում եմ՝ ժողովուրդը հավատա՝ այս ծանր օրերը, որ իրենք կրում են գործող իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, հետևում են մնալու։ Եվ ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ իր դերակատարությունը շատ կարևոր է. համաժողովրդական շարժում հենց նշանակում է, որ ամեն մեկի լուման ներդրվում է այդ շարժման մեջ։
–2015թ. որակական փոփոխությունների հասնելու համար այս տարի հիմքը դրվե՞ց։
–Իշխանությունների կողմից միանշանակ չդրվեց, որովհետև նրանք վարում են խաղատնային քաղաքականություն։ Իսկ համաժողովրդական շարժման կողմից դրվեց, որովհետև, օրինակ, ձևավորվող շտաբների՝ ժողովրդի միջոցով ականապատվում է իշխանությունը։ Համոզված եմ, որ համաժողովրդական շարժման կողմից դրված այդ հիմքերը հաջողության են բերելու։ Իշխանության հետ որևէ մեկը հույս չի կապում, անգամ՝ կրծքանշան կրող հանրապետականների մեծ մասը։
–Հաջորդ տարի քաղաքական ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։
–Ակնկալում եմ, որ 2014թ. սկիզբ առած համաժողովրդական շարժման ձևակերպած խնդիրը կհասնի նպատակակետին, և հրաժարականի պահանջը կգա ժողովրդի հետ միասին։ Գալու է այն պահը, երբ իշխանություններին զիջելու ոչինչ չի մնալու, բացի հրաժարական տալուց։ Մենք արդեն տեսել ենք, որ իշխանությունը երեք անգամ զիջել է՝ առաջինը՝ վարչապետին զոհաբերելը, երկրորդը՝ սահմանադրական փփոխությունները հետաձգելը, երրորդը՝ 12 կետին նորից անդրադառնալը, որն, ի պատիվ «եռյակի», մերժվեց, որովհետև եթե դրանք իշխանություններն ուզում են ժողովրդի համար անեն, թող անեն։ Այնպես որ, համոզված եմ, որ դաշտն է՛լ ավելի է բյուրեղանալու, իսկ Սերժ Սարգսյանն, իրենից բացի, զոհաբերելու այլ բան չի ունենալու։ Ժամանակն ի վնաս իշխանությունների է աշխատում։ Չնայած, իշխանությունների մնալն էլ ի վնաս ժողովրդի է աշխատում, բայց, մյուս կողմից, նաև բոլորը հասկանում են, որ իրավահաջորդի խնդիրը չի լուծվել, սահմանադրական փոփոխություններն էլ նորից մեջտեղ բերելը վտանգավոր կլինի իշխանությունների համար։
Համոզված եմ, որ 2015թ. իշխանությունները գնալու են լուրջ զիջումների, և արտահերթ ընտրությունների հարցն է բարձրանալու։ Եվ համոզված եմ, որ 2015թ. լինելու են արտահերթ ընտրություններ, ու միայն այս «ճանապարհային քարտեզի» հարցը «եռյակը» կարող է քննարկել իշխանությունների հետ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը