Եթե կարելի է անսահման սիրել, նշանակում է՝ նույնքան կարելի է չսիրել։ Պարզապես «անսահման չսիրել» չի լինում. դա լրիվ այլ զգացմունք է։
Նույնիսկ կենդանին է զգում, թե իրեն ինչպես են վերաբերվում։ Մարդը, բացի զգալուց, նաև հասկանում է։ Հակառակ դեպքում «բանական էակ» չէինք կոչվի։
Հետաքրքիր է՝ ի՞նչ է զգում մարդը, երբ գիտի, որ հարյուր հազարավորները տանել չեն կարողանում իրեն։ Ո՞նց է ապրում այդ բեռով։ Երևի ոչ մի բան էլ չի զգում. բթացած է ամեն ինչ։ Հակառակ դեպքում կաներ հնարավորինը, որ ավելի շատ անեծք հիշեցնող հիշատակումներում մեկընդմիշտ մոռացվեր իր անունը։
Ու եթե մարդը ոչ զգում, ոչ էլ հասկանում է, թե իրականում ինչպես են իրեն վերաբերվում, ուրեմն պետք է նրան օգնել։ Օգնել՝ հասկանալու պարզ ճշմարտությունը, հասկանալու ու հետևություններ անելու։ Ճիշտ հետևություններ։
Անունն, իհարկե, մաքրել այլևս չի լինի, բայց այն մոռանալու հնարավորություն դեռ կա։
Ո՞նց եք ապրում այդ բեռով

Վախթանգ Մարգարյան