Լրահոս

26.09.2009 14:42


Կիրո Մանոյան. «Ակադեմիայի այդ խոսողները պետք է իմանան, որ վաղը սերունդների առաջ իրենք հաշիվ են տալու»

Կիրո Մանոյան. «Ակադեմիայի այդ խոսողները պետք է իմանան, որ վաղը սերունդների առաջ իրենք հաշիվ են տալու»

-Այն փաստը, որ չենք գտնում պաշտպաններ այս արձանագրություններին, որ գան ուղիղ եթեր և վիճաբանեն մեզ հետ, նշանակում է, որ մեր տեսակետն առաջ է անցել,- Դաշնակցության ակցիայի հաջողությունների մասին խոսելիս ասել է Կիրո Մանոյանը։

Լրագրողներից մեկի արձագանքին, թե Դաշնակցությունը կարող է հրավիրել ակադեմիկոսներին, Կիրո Մանոյանը պատասխանել է.

-Դժբախտաբար, գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ մարդիկ, որ իրենց աշխատավարձը ստանում են պետական բյուջեից, պետության տեսակետն են փորձում ներկայացնել։ Շատ քիչ է թիվն այն մարդկանց նույն ակադեմիայում, ովքեր համարձակություն են ունենում ասելու, որ ինչ էլ լինի, ես համաձայն չեմ։ Իսկապես ողբերգական է։ Ակադեմիայի այդ խոսողները պետք է իմանան, որ վաղը սերունդների առաջ իրենք հաշիվ են տալու։  

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը