«Արևմտամետներն»՝ ընդդեմ հայ ժողովրդի և Հայաստանի ինքնիշխանության
ԵՏՄ–ի դեմ կազմակերպած «արևմտամետների» ակցիաներին ու հավաքներին, ինչպես հայտնի է, շատ քիչ մարդ էր մասնակցում։ Պատճառը շատ պարզ է՝ մարդիկ հասկանում են, թե ով ինչ իրական նպատակ է հետապնդում, և տարբերում են թացը չորից։ Դրա համար էլ չեն գնում կեղծ միջոցառումների։
Հանրությունը շատ լավ գիտի, թե ով ով է, շատ լավ գիտի, թե ով է հաճախորդ, և ով է պատվեր կատարում։ Դա է պատճառը, որ հաճախորդների «ինքնիշխանիստական» հավաքներին մի 10-15 մարդ կար. իրենք իրենցով էին։
Եվ ահա, բացատրելու համար սեփական ֆիասկոյի պատճառները՝ «արևմտամետները» սկսել են քարկոծել հայ ժողովրդին, թե բա՝ սրանք սաղ ստրուկ են, քանի որ ... Պուտինի հրաժարականը չեն պահանջում։
Փաստորեն, հաճախորդներն իրենց արարքներն արդարացնելու համար որոշել են ինքնահաստատվել հայ ժողովրդի հաշվին և վերևից ճիշտ ու սխալ որոշել։
Եվ այս մարդիկ խոսում են ինքնիշխանությունից, հայ ժողովրդի ապագայից ու իրենց մտահոգություններից։ Իսկական դեմագոգիա։
Իրականությունն այն է, որ «արևմտամետները» ԱԺ ճաղավանդակների մոտ (բա հո Բաղրամյան 26–ի մոտ չէի՞ն հավաքվելու և ԵՏՄ մտնելու որոշում կայացրած Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեին) ընդամենը «պետպատվերի» շրջանակներում էին ճվճվում։ Հետևաբար, անբարոյականություն է հայ ժողովրդին ստրկամտության մեջ մեղադրելը, երբ ինքդ ես ստրուկի պես ծառայում «Վերջի բոլշևիկին»՝ փորձելով ներքաղաքական պայքարը տեղափոխել աշխարհաքաղաքական խաղերի տիրույթ և ձգտելով Հայաստանը դարձնել մանրադրամ այդ խաղերում։
Այնպես որ, թող ամեն մեկն իր մասին պատկերացում կազմի հայելուն նայելուց հետո, այլ ոչ թե սեփական գերարժեքության մասին դատողություններ անի սերժական կայքերի էջերում։

Կորյուն Մանուկյան