Աշխարհ

08.12.2014 11:07


ԵՄ–ն կոչ է անում Թուրքիային չխափանել ՌԴ դեմ պատժամիջոցները

ԵՄ–ն կոչ է անում Թուրքիային չխափանել ՌԴ դեմ պատժամիջոցները

Եվրոպական Միությունը կոչ է անում Թուրքիային չխափանել արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և պնդում Անկարայի առավել սերտ համագործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում։ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների այցը Թուրքիա այս շաբաթ միտված է նրան, որ «նոր լիցք տա» ԵՄ և Թուրքիայի՝ մասամբ լարված հարաբերություններին։ Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Թուրքիան չի միացելՈւկրաինայում իրավիճակի պատճառով ՌԴ–ի դեմ Արևմուտքի մտցրած պատժամիջոցներին։ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները համոզելու են Անկարային միանալ պատժամիջոցներին կամ «չչարաշահել իրավիճակը սեփական օգտի համար»՝ մթերք արտահանելով Ռուսաստան։

ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ֆրեդերիկա Մոգերինին կգլխավորի վերջին տարիների եվրոպական քաղգործիչների ամենաբարձրաստիճան պատվիրակությունը Թուրքիայում, ուր կայցելի այն երկուշաբթի և երեքշաբթի։
Հիշեցնենք, որ Թուրքիան 2005–ից ԵՄ–ին անդամակցելու բանակցություններ է վարում, սակայն գորընթացը Կիպրոսի և ԵՄ մի շարք երկրների անհամաձայնության պատճառով դանդաղ է ընթանում։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը