Քաղաքագետ. «Ադրբեջանը վստահ չէ, որ ռազմական ճանապարհով կարող է լուծել ԼՂ հիմնահարցը»
Այսօր ՀՀ զինված ուժերի 19-րդ ամյակին նվիրված մամուլի ասուլիսում խոսվել է տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների և բացթողումների մասին։ Ասուլիսի հյուրերն էին «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հկ ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության Հանրային խորհրդի անդամ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը և ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Ալեքսանդր Մանասյանը նշել է, որ մեր բոլոր պատմական հաջողությունները կապված են եղել մեր զինված ուժի հետ և բեկումնային պահերն էլ կապված են եղել ճակամարտերի հետ։ Պատմությունը ապացուցել է, որ մեր ազգի կենսունակության ու գոյատևման գրավականը եղել է զինված ուժերը։
-Ադրբեջանական կողմը վստահ չէ, որ կարող է ռազմական ուժով լուծել ԼՂ հարցը, և այն, որ նա վստահ չէ, դրա գլխավոր երաշխիքը հենց մեր բանակն է,-ասել է Մանասյանը՝ավելացնելով, որ հայ զինվորը ոչ միայն լավ տիրապետում է զենքին, այլև ունի բարձր գիտակցություն, հայրենասիրական ոգի, նվիրվածություն։
Քաղաքագետ. «Ադրբեջանը վստահ չէ, որ ռազմական ճանապարհով կարող է լուծել ԼՂ հիմնահարցը»
Այսօր ՀՀ զինված ուժերի 19-րդ ամյակին նվիրված մամուլի ասուլիսում խոսվել է տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների և բացթողումների մասին։ Ասուլիսի հյուրերն էին «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հկ ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության Հանրային խորհրդի անդամ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը և ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Ալեքսանդր Մանասյանը նշել է, որ մեր բոլոր պատմական հաջողությունները կապված են եղել մեր զինված ուժի հետ և բեկումնային պահերն էլ կապված են եղել ճակամարտերի հետ։ Պատմությունը ապացուցել է, որ մեր ազգի կենսունակության ու գոյատևման գրավականը եղել է զինված ուժերը։
-Ադրբեջանական կողմը վստահ չէ, որ կարող է ռազմական ուժով լուծել ԼՂ հարցը, և այն, որ նա վստահ չէ, դրա գլխավոր երաշխիքը հենց մեր բանակն է,-ասել է Մանասյանը՝ ավելացնելով, որ հայ զինվորը ոչ միայն լավ տիրապետում է զենքին, այլև ունի բարձր գիտակցություն, հայրենասիրական ոգի, նվիրվածություն։