Ավարտվում է տարին: Դեկտեմբերը «մեռած» ամիս է: Բայց եթե սոցիալ-տնտեսական գործունեության առումով գնահատելու լինենք անցած 11 ամիսները, դրանք էլ մի առանձնապես «կենդանի» ամիսներ չեն եղել:
Հայաստանում կյանքն արդեն վեց տարի այս չափման մեջ է: Ոչ թե սոսկ ավարտվում է այսինչ կամ այնինչ թվականը, այլ «Սերժ Սարգսյանի կառավարման հերթական տարին»: Մի տեսակ հիշատակի տարվա հետ է ասոցացվում, բայց դե, երբ գնահատում ես այդ «կառավարումը», այլ զգացողություններ չեն առաջանում:
Այսինքն, շարքային քաղաքացիների համար նորմալ, արժանապատիվ կյանք՝ որպես այդպիսին, գոյություն չի ունեցել եւ չունի: Գոյություն ունի ՀՀԿ առաջնորդի ղեկավարման անփառունակ շրջան:
Եվ հիմա հազիվ թե մեկը կարողանա ասել, թե ինչով են տարբերվել Սերժ Սարգսյանի նախագահության տարիները մեկը մյուսից: Ասենք, այս՝ անցնող տարին, նախորդից, նախորդը՝ նախորդից, եւ այդպես շարունակ:
Դրականի մասին խոսք լինել չի կարող, բացասական առումով նրա նախագահության տարիներն, անշուշտ, մեկը մյուսից տարբերվել են:
Տարեցտարի բոլոր ոլորտներում արձանագրված բացասական ցուցանիշները «մրցել» են իրար հետ՝ ավելի ու ավելի խորացնելով գաղջն ու ճահիճը:
Հիմա դժվար է նաեւ ասել, թե Սերժ Սարգսյանը տարվա կտրվածքով ինչ է խոստացել, եւ չի արել, կամ արել է:
Դժվար է այդ մասին ինչ-որ բան ասելը, քանի որ նա երբեք իր նախագահության եւ ոչ մի տարում ոչ մի կոնկրետ խոստում չի տվել, երբեք հրապարակավ չի ասել, թե կոնկրետ այս հարցը այս տարվա ընթացքում լուծելու եմ: Ոչ կոնկրետ խնդիր է մատնանշել եւ ոչ էլ՝ ժամկետներ:
Փոխարենը՝ նախընտրական շրջաններում եւ համագումարային ամբիոններից խոսել է վերացական բաների մասին՝ ճռճռան կարգախոսներով ու թեւավոր խոսքերով համեմելով ելույթը: Էլ չասած հայրենասիրական դոզայի մասին:
Արտագաղթ, աղքատություն, գործազրկություն, տնտեսություն եւ այլն: Այս ամենը նրա ելույթներում հնչել են իբրեւ հասկացություններ: Ոչ ավելին:
Այսինքն, հստակ չի ասել՝ այսքան ժամանակում արտագաղթի, աղքատության ծավալները կկրճատեմ այսքան տոկոսով: Կամ՝ այսքան ժամանակահատվածում կստեղծեմ այսքան աշխատատեղեր:
Երբեք հստակ թվերով ու ժամկետներով չի արտահայտվել:
Մի խոսքով, սեփական անգործությունն ու անկարողությունն «ապահովագրելու» հիանալի ձեւ է գտել: Քանզի ամեն պահի կարող է ասել՝ իսկ ես խոստացե՞լ եմ որ 2014 թվականին այսքան տոկոսով կնվազեցնեմ աղքատությունը կամ արտագաղթը (դե, նույն շարքից, էլի՝ «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն ի՞նձ պետք է մեղադրեք»):
Ի՞նչ ասենք: Այսպես ո՞վ չի կարող երկիր ղեկավարել: Բոլորը կարող են:
Առաջին հերթին՝ ամենախուլ գյուղի կթվորուհին:
Դրա համար էլ այդպիսի «կառավարման» հերթական տարին տարելիցի զգացողություն է առաջացնում:
Այսպես կարող էր ղեկավարել նաեւ կթվորուհին

Կիմա Եղիազարյան