Միակ բանը, որ վերջին տարիներին հաջողվեց ստեղծել Սերժ Սարգսյանին, «անկախ» մամուլն է՝ «Գեբելսյան» քարոզչամեքենան։
Հանրության և հատկապես բիզնեսի դեմ պայքարում «անկախ» մամուլին շատ կարևոր դեր է վերապահել Բաղրամյան 26–ը, որը վերածվել է ստի ու կեղծիքի ստեղծման և տարածման գրասենյակի։
Հսկայական գումարներ են ծախսվում հանրային կարծիքն ուղղորդելու, մարդկանց ապատեղեկացնելու, հրապարակային խոսքն արժեզրկելու, քաղաքական միտքը խեղելու, ընդդիմադիր հռետորաբանությունը սեփականաշնորհելու, տեղեկատվական դաշտն աղբով լցնելու և «մուտիլովկաներ» տարածելու համար։
«Անկախ» մամուլին հատկացվում են լուրջ ֆինանսական միջոցներ, բայց դե, դրանք գրոշներ են այն գումարների համեմատ, որոնք մտնում են Բաղրամյան 26 բիզնեսի հանդեպ տեռոր և սեփականության վերաբաշխում իրականացնելու արդյունքում։
Նախագահական նստավայրում կերակրում են մոտ 300 լրագրողի, խմբագրի, փորձագետի, քաղաքական հաճախորդի, ֆեյսբուքյան ստատուսագրի, քաղաքացիական «ակԾիվիստի», «արևմտամետի»՝ ի հաշիվ Հայաստանից արտագաղթած մոտ 300 հազար ՀՀ քաղաքացու։
«Անկախ» մամուլն ունի ֆինանսավորման երեք աղբյուր՝ մեկը՝ ոչ լեգալ (ֆինանսական մուտքերի առյուծի բաժինը), երկուսը՝ լեգալ.
1.իշխանությունների ոչ ֆորմալ հատկացումները, որոնք գոյանում են «օլիգարխ» կոչվածներից փող կթելու միջոցով,
2.գրանտային միջոցները,
3.բիզնեսից ստացվող գովազդները։
Մի կողմ թողնելով հեռուստատեսային դաշտը (դա այլ հարթության մեջ է գտնվում ու այնքան էլ չի խառնվում քաղաքական գործընթացներին)՝ դիտարկենք իշխանական թերթերն ու կայքերը, ավելի ճիշտ՝ դրանց չնչին մասը։
Իշխանական հատկացումներից ստացվող գումարների ուղղակի ապացույցներ, բնականաբար, չկան, բայց դե, մենք փոքր երկրում ենք ապրում ու շատ լավ գիտենք մեզանում ձևավորված համակարգի առանձնահատկությունների մասին։
«Գեբելսյան» քարոզչամեքենայի առաջամարտիկներ համարվող և իրենց անկախ ներկայացնող «1in.am» ու «Lragir.am» կայքերը լիքն են բիզնեսից ստացվող գովազդներով, ինչը խոսուն ապացույց է այն բանի, որ սրանք վայելում են իշխանական հովանավորությունը, քանզի Բաղրամյան 26–ից իրականում անկախ գործող կայքերին բիզնեսը կվախենա գովազդ տալ։
Մենք կարող ենք դա «7or.am» կայքի օրինակով ասել։
Այսպես, հեռահաղորդակցության ոլորտում գործող «Օրանժ» կազմակերպությունը, Հայաստան մտնելուն պես, մեզ առաջարկել էր տարեկան պայմանագիր կնքել ու գովազդ տեղադրել, սակայն պայմանագրի կնքումից մեկ ամիս էլ չանցած՝ հանեց գովազդն՝ առանց պատճառաբանության, և դա այն դեպքում, որ մեր կայքը, իրենց իսկ խոստովանությամբ, հսկայական լսարան ունի, և բիզնեսի տեսանկյունից ձեռնտու է մեզ մոտ գովազդ տեղադրելը։
Նույն կերպ վարվեց նաև գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ ԳՐՈՒՊ»–ը, որն առաջարկել էր մեր կայքին տարեկան գովազդային համագործակցություն, սակայն քաղաքական դաշտում տեղի ունեցած հայտնի գործընթացներից հետո անմիջապես հրաժարվեց համագործակցությունից՝ պատճառաբանելով, որ բյուջեի մեջ չի կարողանում տեղավորվել, մինչդեռ գովազդն այդքան էլ մեծ գումար չէր կազմում։
Ուշագրավ է, որ և՛ «Օրանժ»–ը, և՛ «ՍԻԼ ԳՐՈՒՊ»–ը ֆինանսավորում են իշխանական քարոզչագործիք հանդիսացող «Lragir.am» կայքը։ Եվ դա այն դեպքում, երբ այդ կայքի հիմնական թիրախներից է հանդիսանում հայաստանյան խոշոր բիզնեսը կամ, այսպես կոչված, օլիգարխիան։ Այսինքն, ստացվում է այնպես, որ «ՍԻԼ ԳՐՈՒՊ»–ը և «Օրանժը» ֆինանսավորում են մի կայք, որի հիմնական թիրախը, Բաղրամյան 26–ի «պասով», հայաստանյան բիզնես դաշտն է։ Այդ կազմակերպություններն, ըստ ամենայնի, այդպես չեն ուզում, բայց այդպես է ստացվում։
Նույնն է պատկերը նաև տխրահռչակ «1in.am»–ում։ Գովազդի պակաս սրանք ևս չունեն։ Ընդ որում, «1in.am»–ի գովազդատուներից է հանդիսանում նաև ՀՀԿ–ական Ռուբեն ՀայրապետյանիԶարգացման հայկական բանկը։ Հայրապետյանն այդ բանկի տնօրենների խորհրդի նախագահն է։
Փաստորեն, առավոտից երեկո մականունավորներին, օլիգարխներին ու, մասնավորապես, Ռուբեն Հայրապետյանին քարկոծող և վերջինիս «Հարսնաքարի» դեպքերի մեջ մեղադրող Արման Բաբաջանյանի «1in.am»–ը պաշտոնապես փող է վերցնում նույն Հայրապետյանից ու ճամարտակում Հայաստանը հայրապետյաններից մաքրելու թեմայով։ Հարցն այն չէ, թե ճի՞շտ է արդյոք Հայրապետյանին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքերի համար մեղադրելը կամ չմեղադրելը։ Հարցն այն է, որ «1in.am»–ը փող է վերցնում «Հարսնաքարի» տիրոջից ու, միևնույն ժամանակ, «սրբազան» պատերազմ մղում Հայրապետյանի դեմ։ Ի՞նչ է սա՝ անբարոյականությո՞ւն, ցինի՞զմ, թե՞ երկուսը միասին։
Ինչ մնում է Ռուբեն Հայրապետյանին, ապա նա, ըստ էության, ֆինանսավորում է մի կայքի, որը Բաղրամյան 26–ի «նախաձեռնող» հայացքի ներքո աշխատում է իր ու իր կուսակից ընկերների դեմ։ Փաստորեն, Հայրապետյանը շատ ազատ հայացքների տեր մարդ է և կոմպլեքսներ չունի։ Ինչպես որ կոմպլեքսներ չունի Արման Բաբաջանյանը։ Կոմպլեքսներ չունեն նաև Սերժ Սարգսյանը և «Գեբելսյան» քարոզչամեքենան աշխատացնող երիտբոլշևիկները։ Ինչևէ։
Ի դեպ, Զարգացման հայկական բանկը գովազդ է տեղադրում նաև «գերանկախ» և «Գեբելսյան» քարոզչամեքենայի, այսպես ասած, կիսապաշտպանական գծի խաղացողներից հանդիսացող Արամ Աբրահամյանի «Առավոտ» կայքում։
Հետաքրքրական է, որ նշյալ կայքերն ու «Առավոտ» թերթն ունեն նաև գրանտային ծրագրեր, որոնք ֆինանսավորում է Բաց հասարակության ինստիտուտը՝ Սորոսի հիմնադրամը։ Ասել է թե՝ ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման համար ստեղծված միջազգային հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորում է իշխանական քարոզչամեքենայի մաս կազմող կայքերին ու թերթին։
Ահա այսպիսին է «անկախ» մամուլի ֆինանսավորման ոչ ամբողջական պատկերը։ Թե քանի հոգի կարող է հավատալ սրանց ընդդիմադիր կամ անկախ կեցվածքին, արդեն բժշիկներին պետք է հետաքրքրի։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ամենահետաքրքիրն այն է, որ ՌԴ–ի ու ռուսական ընկերությունների կողմից Հայաստանն օկուպացիայի ենթարկելու մասին գրող և թունդ արևմտամետ ներկայացող «1in.am»–ն ու «Lragir.am»–ը ֆինանսավորվում են ռուսական ընկերություններից։ Առաջինին փող է տալիս «Ռոստելեկոմը», իսկ երկրորդին՝ իրեն միամիտ բիզնեսմենի տեղ դրած Ռալֆ Յիրիկյանի ղեկավարած «Վիվա Սելը»։ Վերջինս, ի դեպ, ֆինանսավորում է նաև հակառուսական քարոզով զբաղվող այլ իշխանամետ լրատվամիջոցների։
Սա ևս անբարոյականության ու ցինիզմի համադրություն է։
«Անկախ» մամուլի փողերը

Նույնն է պատկերը նաև տխրահռչակ «1in.am»–ում։ Գովազդի պակաս սրանք ևս չունեն։ Ընդ որում, «1in.am»–ի գովազդատուներից է հանդիսանում նաև ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի Զարգացման հայկական բանկը։ Հայրապետյանն այդ բանկի տնօրենների խորհրդի նախագահն է։