Մեկնաբանություն

07.12.2014 20:25


Աղետի գոտի

Աղետի գոտի

1988թ. երկրաշարժից անցել է 26 տարի, բայց մարդիկ շարունակում են ապրել տնակային ավաններում:

Սոսկալի է մեկ վայրկյանում կորցնել ամեն ինչ... բայց... Օբյեկտիվորեն, ցավը մեղմվում է, երբ գիտես, որ այն համատարած է:

Արցախյան պատերազմի տարիներին հանրապետությունը խավարի մեջ էր, սակայն լույս չունեինք բոլո՛րս: Դավադրության տեսություններն ու առանձին բացառությունները դնում ենք մի կողմ. քթներից եկել է... Բայց փոխարենն ունեինք հույս։

26 տարի անց աղետի գոտում՝ տնակային ավաններ, Հայաստանը վատ վիճակում: Պարզ ճշմարտություն՝ այսօրվա Հայաստանը շատ ավելի վատն է, քան մեկ տարի առաջ: Մեկ տարի առաջվա Հայաստանն ավելի վատն է, քան այն երկու տարի առաջ էր...

Հասել ենք մի հանգրվանի, երբ ներելու չեն 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանի 40% աղքատությունը, շարունակվող արտագաղթը, պայթած տնտեսությունն ու գործող իշխանության կենացներն ու ծափերը:

Հայաստանը կարճ ժամանակում ոտքի կանգնեցնելը հեշտ չի լինի, բայց միանգամայն իրատեսական է: Այսպես շարունակվելու դեպքում ունենալու ենք համատարած աղետի գոտի: Այսպիսի Հայաստան ես իմ երեխաներին չեմ ցանկանում: Մեզ նո՛ր Հայաստան է պետք։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը