Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին ոմանք գնահատում են որպես մեր պետության ինքնիշխանության կորուստ։ Անշո՛ւշտ, այդ մարդկանց իրավունքն է այդպես կարծել։ Բայց այստեղ կա մի մեծ «բայց»։
Եթե դու կարծում ես, որ ԵՏՄ–ին անդամակցելով՝ ՀՀ–ն կորցրել է իր ինքնիշխանությունը, ապա չես կարող այդ մասին պարզապես հայտարարել և հանգիստ «լռվել» «Ֆեյսբուքում»։ Այլապես, ստացվում է, որ դու ինքդ քո ասածներին չես հավատում, և ինքնիշխանության կորստի մասին խոսելով՝ այլ խնդիր ես լուծում։
Տեսե՛ք, որոշ մարդիկ հայտարարում են, որ ինքնիշխանությունն իրենց համար բարձրագույն արժեք է, հայտարարում են, որ այդ ինքնիշխանության համար իրենց կյանքը կտան, հայտարարում են, որ ԵՏՄ–ում Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը, բայց մատը մատին չեն տալիս։ Դա նույնն է, որ հայտարարես, թե թուրքերը գրավել են Երևանը, բայց գնաս ու այդ մասին բոցաշունչ ստատուս գրես սոցիալական ցանցերում։ Դա լավագույն դեպքում վախկոտության, իսկ իրականում՝ դավաճանության դրսևորում կլինի։
Մեր «ինքնիշխանիստները» թող հիմա կողմնորոշվեն՝ իրենք վախկո՞տ են, թե՞ դավաճան։ Երրորդ տարբերակ տվյալ դեպքում չկա։
Ես, օրինակ, չեմ կարծում, որ մենք մեր երկրի ինքնիշխանությունը կարող ենք կորցնել ԵՏՄ–ին (ԱՊՀ–ին, ԵՄ–ին և այլն) անդամակցելով։
Ինքնիշխանությունը մենք կորցնում ենք այլ տեղ և այլ պատճառներով։ Ինքնիշխանությունը մենք կորցնում ենք Հայաստանում առկա արատավոր երևույթների պատճառով։ Արտագաղթը, կոռուպցիան, տնտեսական անկումը, աղքատության աճը, ընտրությունների կեղծումը, բիզնես դաշտի կաթվածահար վիճակը, կապիտալի փախուստը և ներդրումների կրճատումը, տնտեսության սաշիկացումը... ահա՛ ինքնիշխանությանը սպառնացող երևույթների ոչ ամբողջական ցանկը։
Հայաստանի ինքնիշխանությանն, ըստ այդմ, սպառնում է Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին «նախաձեռնողական» քաղաքականությունը։ ԵՏՄ–ին նվաստացած կարգավիճակով անդամակցելն այդ ամենի հետևանքն է։ Այնպես որ, թող ոմանք իրենց հայտնի կենդանու տեղը չդնեն, ու ԵՏՄ–ն քննադատելով՝ թիրախից չհեռացնեն ՀՀԿ ղեկավարին։
Իսկական դավաճանությունը ներքին խնդիրներն արտաքին վեկտորներով հիմնավորելն է։ Իսկ Պուտինի, Օբամայի կամ Օլանդի հրաժարական պահանջելը շարքային դհոլություն է։
Դավաճանությունը սկսվում է Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերում մանրադրամ դարձնելու պատրաստակամությունից։ Սերժ Սարգսյանը հենց դա էլ ուզում է և իր հաճախորդներին ու նրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջներին» հանձնարարել է մեղադրել ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին Հայաստանն ուկրաինական ճանապարհով չտանելու համար։ Դե, եթե այդ երկու ուժերին մեղադրելու են հայաստանակենտրոն վարքագիծ դրսևորելու համար, թող մեղադրեն։ Մի քանի ճղճղան հաճախորդների (սրանց փաղաքշական ձևով մարգինալ են անվանում) պահվածքը որևէ ազդեցություն չի կարող գործել հանրային կարծիքի վրա։ Պարզապես, մթնոլորտն է գաղջանում։
Եվ այսպես, դավաճան են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե Հայաստանը, ԵՏՄ–ին անդամակցելով, կորցրել է իր ինքնիշխանությունը, և հանգիստ գնում են «Ֆեյսբուքում» նկար գցելու և հուժկու ստատուս գրելու։
Դավաճան են բոլոր նրանք, ովքեր Հայաստանի ներքին խնդիրների լուծումը կապում են աշխարհաքաղաքական ինտեգրման գործընթացների հետ։
Դավաճան են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ավելի լավ է լինել Արևմուտքի ձեռքի խաղալիքը, քան Ռուսաստանինը (կամ հակառակը)։ Երրորդ ուժին չապավինելու ռաֆայելիշխանյանական հայեցակարգից շեղվողները, մեծ հաշվով, դավաճաններ են։
Դավաճան ու նաև էշի քուռակ են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե այս իշխանությունները իմպերիալիստական Ռուսաստանի քոծերն են, բայց, միևնույն ժամանակ, փող են ստանում, իրենց իսկ բնորոշմամբ, քոծություն անողներից։
Դավաճան են բոլոր նրանք, ովքեր ծափահարում էին ԵՄ–ի հետ ասոցացման սերժսարգսյանական քաղաքականությունը, քանզի այդպիսով նպաստեցին այն բանին, որ Հայաստանը վատացնի իր հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի հետ՝ հրաժարվելով հավասարակշռված արտաքին քաղաքականությունից և կորցնելով մանևրելու հնարավորությունը։
Դավաճան են բոլոր նրանք, ովքեր չէին հասկանում կամ, ավելի ճիշտ, չէին ուզում հասկանալ, որ Սերժ Սարգսյանի «արևմտամետությունը» հանգեցնելու է ռուս–ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, և հնարավորություն է տալու Ալիևին դիրքային առավելության հասնել մեր նկատմամբ։
Եվ վերջապես, դավաճան են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանը պետք է ԵՄ–ի հետ ասոցացվի Ղարաբաղի կորստի գնով։ Այս տեսակետը հատկապես քարոզում են տխրահռչակ Արամ Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Աղասի Ենոքյանը և էլի մի քանիսը։
Մի խոսքով, դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում։ Այն դրսևորվում է կոնկրետ քայլերով և կոնկրետ պահվածքով։ Իշխանափոխությունը, հետևաբար, չվաստակած հանգստի կուղարկի ոչ միայն Սերժ Սարգսյանին ու իր նեղ թիմին, այլ նաև քաղաքական դաշտից կմաքրի հաստիքացուցակային դավաճաններին։ Վերջիններով կոնկրետ կառույցներ պետք է զբաղվեն։ Թե չէ, գարշահոտությունը երկար կպահպանվի։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Մասնակցելով Ազատության հրապարակի հարթակի մոտ տեղի ունեցած Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովին՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, անմեղսունակի ժպիտը դեմքին, սերժական «1in.am»–ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի նախագահն այլևս Պուտինն է։ Նա նաև հայտարարել է, որ ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն ՀՀԿ–ից շատ ավելի վատն են։
Համաձայնե՛ք, որ նման հայտարարություններից հետո Արամ Սարգսյանը պետք է ինքնահրկիզվեր Ազատության հրապարակում, այլ ոչ թե դեմքին լուրջ արտահայտություն տալով՝ հասկացներ, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինքն է լինելու հակապուտինական նախագահի թեկնածուն։
Ի դեպ, նախագահական ընտրություններից խոսող Արամը ծպտուն չի հանում «Վերջի բոլշևիկի» նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին։ Մինչդեռ, նա առաջինը պետք է դրոշակը ձեռքին, Պուտինի հրաժարականը պահանջելուց զատ, պահանջեր նաև սահմանադրական փոփոխությունների չանցկացում, քանզի Սերժն ուզում է ընտրովի նախագահի ինստիտուտը վերացնել և վերարտադրվել «գենսեկի» կարգավիճակով։
Բայց դե, ումից ենք ինչ պահանջում։ Արամի գործը ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին քննադատելն է։ Ու քանի վերջիններս կան, Արամը պետք է, պատկերավոր ասած, շոկոլադ ուտի։ Չէ՞ որ այդ ուժերն են նրա անուղղակի ֆինանսավորողները։ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը եթե չլինեն, Սերժը Արամին շան տեղ էլ չի դնի։ Այնպես որ, Արամը դեռ շարունակելու է շոկոլադ ուտել։ Ու ինչքան համաժողովրդական նոր շարժումը հզորանա, այնքան Արամի կերած շոկոլադների դոզան ավելանալու է։ Երևի դրա համար է նա ատամնաշարը ցույց տալով՝ հարցազրույցներ տալիս։
Դավաճանության մեխանիկան