Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանի հետ
–Ինչպե՞ս կմեկնաբանեք որոշ քաղաքական ուժերի այն տեսակետը, որ համաժողովրդական շարժման քաղաքական ակտիվությունը նվազել է: –Դա թյուր կարծիք է: Օրական ինձ են մոտենում բազմաթիվ քաղաքացիներ և հարցնում, թե երբ է համաժողվրդական շարժումը, վերջիվերջո, հաղթանակ տոնելու: Բոլոր քաղաքացիներին ես տալիս եմ նույն պատասխանը՝ մենք սխալվելու իրավունք չունենք, ժողովրդին հիասթափեցնելու իրավունք չունենք. մենք պետք է հաշվարկենք բոլոր քայլերը մանրակրկիտ և պայքարն ավարտենք հաղթանակով: Այդ օրը հեռու չէ: Ամեն ինչ կախված է մեր կազմակերպվածությունից։ Համաժողովրդական շարժումն օր օրի լան թափ է հավաքում. բազմաթիվ ուժեր ու կազմակերպություններ են միանում մեզ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
–«Եռյակին» քննադատողների մոտիվացիան ո՞րն է։
–Այն քննադատությունները, որոնք ուղղված են «եռյակին» անճարության արդյունք են: Մենք ուշադրություն չենք դարձնում այդ քննադատություններին, քանի որ ունենք ավելի կարևոր ու պատասխանատու գործ մեր երկրի, ժողովրդի ու սերունդների առջև:
Հայկ Խաչատրյան. «Մենք սխալվելու իրավունք չունենք»
Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանի հետ
–Ինչպե՞ս կմեկնաբանեք որոշ քաղաքական ուժերի այն տեսակետը, որ համաժողովրդական շարժման քաղաքական ակտիվությունը նվազել է:
–Դա թյուր կարծիք է: Օրական ինձ են մոտենում բազմաթիվ քաղաքացիներ և հարցնում, թե երբ է համաժողվրդական շարժումը, վերջիվերջո, հաղթանակ տոնելու: Բոլոր քաղաքացիներին ես տալիս եմ նույն պատասխանը՝ մենք սխալվելու իրավունք չունենք, ժողովրդին հիասթափեցնելու իրավունք չունենք. մենք պետք է հաշվարկենք բոլոր քայլերը մանրակրկիտ և պայքարն ավարտենք հաղթանակով: Այդ օրը հեռու չէ: Ամեն ինչ կախված է մեր կազմակերպվածությունից։ Համաժողովրդական շարժումն օր օրի լան թափ է հավաքում. բազմաթիվ ուժեր ու կազմակերպություններ են միանում մեզ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
–«Եռյակին» քննադատողների մոտիվացիան ո՞րն է։
–Այն քննադատությունները, որոնք ուղղված են «եռյակին» անճարության արդյունք են: Մենք ուշադրություն չենք դարձնում այդ քննադատություններին, քանի որ ունենք ավելի կարևոր ու պատասխանատու գործ մեր երկրի, ժողովրդի ու սերունդների առջև:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը