Հարցազրույց

06.12.2014 12:59


Վազգեն Պիպոյան. «Պետք է սահմանել իրատեսական գներ»

Վազգեն Պիպոյան. «Պետք է սահմանել իրատեսական գներ»

Հարցազրուց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ

-Կառավարությունը հայտարարում է, թե գնաճը նախանշվածի պես 4% (+/–1.5 )–ի սահմաններում է։ Համապատասխանո՞ւմ է արդյոք դա իրականությանը։

-Կարևոր է հասկանալ, թե 4.5 տոկոս գնաճ ասելով՝ ինչ նկատի ունենք: Պետք է հասկանանք՝ 4,5 տոկոս ասելով՝ նկատի ունենք միջինացված գնա՞ճ, ներկրված ապրանքների գնա՞ճ, տեղական արտադրանքի՞, թե՞ այն, որը մեզ համար, համենայնդեպս, ամենակարևորն է՝ սպառողների կողմից օգտագործվող ամենօրյա ապրանքների:

-Այսինքն, արձանագրվող թանկացումները, ինչպես որ Կառավարությունն է ներկայացնում, նաև սպեկուլյացիայի հետևա՞նք են։

-Կարող են լինել. տեսական գնահատական է, և գործադիրի կողմից պետք է իրականացվեն գործողություններ՝ պարզելու՝ արդյոք սպեկուլյատի՞վ է, թե՞ ոչ:

-Հայտարարվել է, որ ՀՀ ԵՏՄին անդամակցությունը կհանգեցնի շուրջ 700 անուն ապրանքատեսակի թանկացման։ Սակայն տեսնում ենք, որ թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչը ԵՏՄ անդամակցության հետ կապ չունի։ Կարո՞ղ ենք փաստել, որ գնաճը տարբեր ուղղություններով պայմանավորված գործոնների հետևանք է։

-Միանշանակ, և տարբեր ուղղություններով պետք է իրականացնել տարբեր գործառույթներ՝ որակի կառավարման համակարգերի ներդրում, գյուղոլորտում մի կողմից աջակցություն, մյուս կողմից՝ իրատեսական գների սահմանում և վերահսկում, գերիշխող դիրք ունեցողների նկատմամբ՝ հակամրցակցային գործունեության վերահսկողություն:

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը