Լրահոս

26.09.2009 14:26


Լևոն Տեր–Պետրոսյանը մեղադրել է սփյուռքին

Լևոն Տեր–Պետրոսյանը մեղադրել է սփյուռքին

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 19-րդ համագումարի ժամանակ, որին մասնակցել են նաև սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչները, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե սփյուռքը ճիշտ արձագանքեր 2008թ. նախագահական ընտրություններին, մարտի 1-ի իրադարձություններին, քաղբանտարկյալների առկայության փաստին, չհանդուրժեր դրանք, ապա արտաքին քաղաքականությունում «չէր լինի այս վտանգավոր պահը»։ Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, որ սփյուռքն ավելի շատ մտահոգված է հայ-թուրքական հարաբերություններով, Ցեղասպանության ճանաչման խնդրով, Արցախի հիմնահարցի կարգավորմամբ, սակայն դրանք «ամբողջը և հիմնականը չեն»։

-Չէին լինի հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի հարցի կարգավորման շատ մտագոհիչ զարգացումները, եթե չլինեին ավելի հիմնավոր պատճառներ, իսկ դա ժողովրդավարությունն է, օրինականությունը և կոռուպցիան,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը,- հայ-թուրքական հարաբերություններում և Ղարաբաղի հարցի զարգացումներում տիրող վիճակն ածանցյալ է ահա այս պատճառների։ Չի՛ կարելի, այսպես կոչված, ազգային խնդիրներն առանձնացնել պետության հիմքը կազմող, պետության գոյությունը պայմանավորող գլխավոր սկզբունքներից, չի՛ կարելի։

Լ. Տեր-Պետրոսյանը նաև հավելել է, որ սփյուռքին կոչ չի անում միջամտել Հայաստանի ներքին գործերին, ոչ էլ քաջալերում է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ միջամտելու սփյուռքի գործերին, սակայն ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ սփյուռքը չպետք է անտարբեր լինեն միմյանց ներքին խնդիրներին։

-Ինչպե՞ս պետք է սփյուռքահայը խոսի արժանապատվորեն ամիրկացու, ֆրանսիացու հետ, երբ իր հայրենիքում քաղբանտարկյալներ կան։ Եվ արդյոք սրա գինը չպե՞տք է վճարի այս պետությունը։ Պե՛տք է վճարի և վճարում է։ Վճարում է թուրքերին. ամեն մի քաղբանտարկյալի համար Սերժ Սարգսյանը վճարում է թուրքերին, ադրբեջանցիներին՝ իր զիջումներով, իր հակազգային քաղաքականությամբ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը