Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել 2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն' 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Հանրապետության Նախագահը նույն օրը ստորագրել է նաեւ Ազգային ժողվի ընդունած ՀՀ հետեւյալ օրենքները'
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին
«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին:
Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր և օրենքներ