Գազերը, այդ թվում՝ թունավոր, հավաքվում, հավաքվում, հավաքվում, հավաքվում են… բայց ոչ այրում կա, ոչ էլ՝ պայթյուն: Ինչո՞ւ: Տարրական քիմիա: Ինձ համար մութ անտառ է, բայց այրման սխեման բացատրել են:
Ուրեմն, որպեսզի գազերը, այդ թվում՝ թունավոր, այրվեն, անհրաժեշտ է… ճիշտ է՝ ԹԹՎԱԾԻՆ:
Սերժ Սարգսյանի նկարագրած գաղջը գազ է, միանշանակ՝ թունավոր: Նշանակում է՝ դրա դեմն առնելու միակ տարբերակը թթվածինն է: Բնականաբար, խոսքը իներտ գազերի մասին չէ, որոնք իրենց դրել են O2-ի տեղը: Դրանք, քարը պայթի-տրաքի, իներտ գազ են: Իներտ գազ, որը յուղ է վառում (էն գլխից ասել եմ՝ քիմիայից հեռու եմ):
Գազերի, այդ թվում՝ թունավոր, վերացման սխեման մնում է անփոփոխ:
Ի տարբերություն Հոլիվուդի սարսափ ֆիլմերի՝ մենք ունենք թթվածնի պաշար: Ի՞նչ ենք անիմաստ գազերի վրա պետության կենսունակությունը վատնում:
Գազեր vs թթվածին

Վախթանգ Մարգարյան