Կիրո Մանոյան. «Պետք է համախմբվենք, որ կարողանանք միասին «ո՛չ» ասել սրան, ոչ թե փորձենք առիթն օգտագործել իշխանափոխության համար, ինչպես որ անում է Լևոն Տեր–Պետրոսյանը»
-Այս կուսակցությունն է, որ պետք է պահանջի։ Ուրիշները կարող են դժգոհել, որ մենք չենք պահանջում նախագահի հրաժարականը։ Այսօր այս օրակարգն այնքան հրատապ է և կաևոր, որ մենք պետք է համախմբվենք, որ կարողանանք միասին «ո՛չ» ասել սրան, ոչ թե փորձենք առիթն օգտագործել իշխանափոխության համար, ինչպես որ անում է Լևոն Տեր-Պետրոսյանը,- «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։
Նրա համար անհասկանալի է նաև այս հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը.
-Մի կողմից նա ասում է, որ համաձայն է գրեթե բոլոր դրույթներին՝ բացի պատմաբանների հանձնաժողովից, մյուս կողմից, նույն շրջանակներից լսվում են այլ տեսակետներ, որ փաստաթղթերը շատ պարտվողական և զիջողական են։ Փաստը մնում է այն, որ իրենք չօգտագործեցին նույնիսկ օրենքով թույլատրված ցույց անելու իրենց հնարավորությունները։ Չօգտագործեցին, որովհետև կողմ են այս գործընթացին և փորձում են չխանգարել դրան։ Ուղղակի ուզում են առիթն օգտագործել քննադատելու նախագահին։

7or.am