Մեկնաբանություն

05.12.2014 13:57


«Պուտինկեքի» իրական դեմքը

«Պուտինկեքի» իրական դեմքը

Հայաստանում մի քանի տասնյակ քաղաքական «պուտինկա» կա։ Դա ցույց տվեց նաև ԵՏՄ–ի շուրջ տեղի ունեցած իրադարձությունը։

Տնաբույծ «արևմտամետները»՝ «պուտինկեքը», իրենց հետույքներն էին ճղում, թե բա՝ դավաճանություն է ԵՏՄ–ին անդամակցելը, բայց իրենց բողոքն արտահայտում էին ... խորհրդարանի պատերի տակ, մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ դա պետք է արվեր Բաղրամյան 26–ի մատույցներում։ Բայց դե, «պուտինկեքը» հո ախմա՞խ չեն, որ գնան ու իրենց «պապային» անհանգստացնեն։ Նման բան նրանք կանեն, երբ հրահանգ լինի։ Հրահանգ չկար, դրա համար էլ քամի էին տատանում ԱԺ–ի պատերի տակ։ Իրենց ջրերն էին գցել մի քանի «ազնիվ քյարփինջի» ու «ատռաբատիված» էին անում իրենց լափը։

Իսկ այժմ՝ ամենակարևորի մասին։

«Պուտինկեքը» պնդում են, որ իրենք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց ՀՀ ինքնիշխանության։ Նաև պնդում են, որ ՀՀ–ի անդամակցությունը ԵՏՄ–ին նշանակում է նույն այդ ինքնիշխանության կորուստ։ Իսկ դա նշանակում է, որ «պուտինկեքը» հիմա կամ պետք է Կիևյան կամրջից իրենց ցած նետած լինեին, կամ էլ, օրինակ, Շանթ Հարությունյանի պես ձեռքներն առնեին սրած փայտերն ու «խլապուշկեքը» և գրոհեին Սերժ Սարգսյանի նստավայրի վրա։

Մեկ այլ տարբերակ էլ կա. «պուտինկեքը» պետք է անցնեին պարտիզանական պայքարի։ Բայց մենք ոչ Կիևյան կամրջից նետվողների մասին ենք լսում, ոչ գրոհի դիմողների, ոչ էլ պարտիզանական շարժման։ Հետևաբար, գործ ունենք անբարոյական «պուտինկեքի» հետ, որոնք «պետպատվերի» շրջանակներում փաստացի մեղադրում են ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին Հայաստանն աշխարհաքաղաքական բախումներում մանրադրամ չդարձնելու համար։

Համաձայնե՛ք, որ «պուտինկեքի» այդ պահվածքն իսկական դավաճանություն է։ Եթե պնդում ես, որ վե՛րջ, այլևս չկա անկախ Հայաստանը, ու նաև երդվում, որ անկախությունը քեզ համար բացարձակ արժեք է, ապա ինչպե՞ս ես հանգիստ նստած «Ֆեյսբուքում» հոտեր արձակում։

Բոլորս էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանի համար թիվ մեկ խնդիրը վերարտադրվելն է՝ թեկուզև Հայաստանում քաոս ստեղծելու և մեր երկիրը «բոմժանոց» սարքելու գնով։ «Վերջի բոլշևիկը» կուզենա, որ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը ներքաղաքական պայքարին տան ուկրաինական «Մայդանի» տեսք, որպեսզի կարողանա ՌԴ–ի աջակցությամբ արյան մեջ խեղդել համաժողովրդական նոր շարժումը։ Ու թքած, թե իշխանություն պահելու գինը Ղարաբաղի կորուստը կլինի։

Հայաստանակենտրոն ուժերը, բնականաբար, չէին կարող նման բան թույլ տալ և դրա համար էլ կողմ քվեարկեցին ԵՏՄ–ին միանալուն, քանզի լավ հասկանում են, որ չի կարելի արկածախնդրության դիմել։

Սերժ Սարգսյանը հենց դրանից է վատ զգացել ու այդ իսկ պատճառով էլ «քսի» է տվել իր դիշովկեքին։

ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, ըստ այդմ, քվեարկել են ոչ թե իշխանությունների վարած արտաքին քաղաքականության օգտին, այլ Հայաստանը ցնցումներից զերծ պահելու օգտին։ Ու հենց իշխանափոխության հարցը լուծվի, այն ժամանակ էլ կվերանայվի ՀՀ արտաքին քաղաքականությունը, և հնարավորություն կստեղծվի բարելավել հարաբերությունները ինչպես ՌԴ–ի, այնպես էլ Արևմուտքի հետ։

Ի դեպ, իշխանափոխության հարցը ձեռքի հետ կլուծի նաև «պուտինկեքի» հարցը, և բոլորը կտեսնեն, թե ով ով է եղել «Հաճախորդաց միությունում»։ Այ, լյուստրացիան հենց այդ ժամանակ կտեսնեք։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը