Լրահոս

26.09.2009 12:19


ԱՄՆ նախագահը չի բացառել Իրանի դեմ ուժի կիրառումը

G-20-ի գագաթաժողովում քննարկվող հիմնական թեմաներից են եղել Իրանի միջուկային ծրագրերը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառել, որ Իրանի հետ խնդիրները կարող են լուծվել ռազմական ճանապարհով։ Խոսքը գնում է Իրանի միջուկային ծրագրերից հրաժարվելու մասին։ ՄԱԳԱՏԵ-ի ունեցած տվյալներով, Իրանում բացվել է ուրանի հարստացման երկրորդ գործարանը։ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամեն ինչ կախված է Իրանից՝ ընդգծելով, որ նա խնդիրները նախընտրում է լուծել դիվանագիտական ճանապարհով։

Ըստ «Lenta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը