Մեկնաբանություն

05.12.2014 10:10


Իրական ծափերի ժամանակն առջևում է

Իրական ծափերի ժամանակն առջևում է

Երեկ Ազգային ժողովում Հանրապետականը ծափահարում էր ինքն իրեն: Եվ դա բնական է: Միայն այդ կերպ է հնարավոր սեփական ականջների համար խլացնել համատարած նզովքներն ու անեծքները:

Երբ դուք ինքներդ ձեզ ծափահարում էիք, հարյուրավոր մարդիկ ձեր ղեկավարի նստավայրի առաջ վանկարկում էին՝ «Ա՛շ-խա՛-տա՛-վա՛րձ»: Եվ դա միայն մեկ գործարանի «քցված» քաղաքացիներն էին:

Ասում եք՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցի քվեարկությունը ցույց տվեց, որ մեծամասնությունը համաձա՞յն է Սերժ Սարգսյանի որոշման հետ: Չեք պատկերացնում, թե որքան եք սահմանը անցել նույնիսկ պարտադրված հայտարարությունների մակարդակում:

Հետաքրքիր է՝ ի՞նչ եք ասելու դուք ու ձեր ղեկավարը, երբ հարյուր հազարավորները հավաքվեն: Ու կհավաքվեն: Միայն թե այս անգամ հուսահատված իրենց աշխատավարձը չեն պահանջելու: Այն ժամանակ կգա իրակա՛ն ծափերի ժամանակը: Բայց դուք, միևնույն է, կծափահարեք, միայն այս անգամ՝ ո՛չ ինքներդ ձեզ:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը