Լրահոս

26.09.2009 11:18

Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք

Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք

Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու-Յորք ժամանեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ողջունելով Ռոբերտ Բրադկեի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա դիվանագիտական ծառայության տարիներին կուտակած մեծ փորձը եւ հմտությունը օգտակար կլինեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց եռանախագահների տարածաշրջան այցելության հնարավորությանը' Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպման կազմակերպման նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։