Տնաբույծ «արևմտամետները» շատ «մազալու» դեմքեր են։ ԵՏՄ մտնելու համար մեղադրում են բոլորին, բացի Զորի Գայկովիչի շուրթերով Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տված «Վերջի բոլշևիկից»։
Սրանք իրենց «արևմտամետ» շեֆի՝ Սերժ Սարգսյանի, գլխավորությամբ ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանը հայտնվի Կրեմլի կրնկի տակ, բայց հիմա կոկորդիլոսի արցունքներ են թափում Հայաստանի ինքնիշխանության կորստի թեմաներով։
Եթե հավատալու լինենք, օրինակ, «արևմտամետ» Դավիթ Շահնազարյանի ու Արամ Սարգսյանի սրտաճմլիկ ելույթներին, ապա սրանք պետք է վաղուց հացադուլ հայտարարած լինեին նախագահական նստավայրի դիմաց, իսկ այսօր պետք է ինքնահրկիզվեին, քանզի պնդում էին, որ Հայաստանի ինքնիշխանությունը վերացավ ԵՏՄ–ում։ Բայց ոչ։ Իրենք պահանջում են Պուտինի, ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու տխրահռչակ լրագրող Կիսելյովի հրաժարականը, բայց ծպտուն չեն հանում Սերժի մասով։
Ուշագրավն այն է, որ Արամ Սարգսյանը հայտարարում է, թե ինքը Դավալու գյուղից դուրս եկած թունդ արևմտամետ է և համատեղությամբ նաև իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգորդը։ Այն Վազգեն Սարգսյանի, ով ամեն ինչ արել է, որպեսզի խորանան ՌԴ–ի հետ ՀՀ ռազմաստրատեգիական կապերը։ Սա նշանակում է, որ «գեղցի» Արամը, Վազգենի անունը շահարկելով, ընդամենը քաղաքական ժուլիկությամբ է զբաղված և բացի այդ՝ նաև 5–րդ շարասյան ներկայացուցիչ է, քանզի գտնում է, որ Հայաստանը պետք է ԵՄ–ի հետ ասոցացվի Ղարաբաղի կորստի գնով։
Հա, չմոռանանք. Արամը նաև կատաղի պայքար է մղում Սերժի ընդդիմախոսների դեմ։
Նույն «լադի» մեջ է Դավիթ Շահնազարյանը։ Նա իրեն դիրքավորում է որպես մոլի արևմտամետ, բայց ծառայում է Կրեմլին անսահմանորեն քծնող Սերժ Սարգսյանին, ով, ի դեպ, մեդալի է արժանացել ՌԴ հատուկ ծառայությունների կողմից։
Ուշագրավ մեկ այլ հանգամանք։ Հայաստանյան «արևմտամետները» ուղղակի կամ անուղղակի ձևով սնվում են ռուսական փողերով, բայց արի ու տես, որ հրապարակավ հանդես են գալիս որպես երդվյալ հակառուսներ։ Սրանց բառապաշարում «ռ», «պ» և «կ» տառերով սկսվող բոլոր բառերըը բացասական երանգով են ներկայացվում, քանի որ Ռուսաստանը սկսում է «ռ» տառով, Պուտինը՝ «պ»–ով, իսկ Կրեմլը՝ «կ»–ով։
Անգամ եթե ծիտը ծրտում է «արևմտամետների» գլխին, նրանք ռուսական դավադրություն են տեսնում (կամ ցույց են տալիս, որ ռուսական դավադրություն են տեսնում)։ Աբսուրդը հասել է այնտեղ, որ այրված անվադողերի համար սրանք մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս՝ Պուտինին։
«Արևմտամետների» սկզբունքայնությունը, սակայն, ավարտվում է այնտեղ, որտեղ գործի մեջ է մտնում փողը։
Փողը ցույց է տալիս, ինչ արժեն ինքնիշխանության թեմաներով սրանց տնքոցներն ու ռուսների դեմ «խաչակրաց արշավանքը»։
Այսպես, «Ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարի» առաջարամտիկ Պարույր Հայրիկյանը, ով կարծում է, որ այս իշխանություններն իր կողմից ատելի ռուս չեկիստների ստրուկներն են, հաճույքով փող է վերցնում Կառավարությունից՝ 20 միլիոն դրամի չափով, որպեսզի բուժի իր ինքնորոշված և սևահեր ու սլավոնական արտաքինով մետլախ խփողներից խոցված ուսը։ Իսկ թե ինչքան է նա վերցրել կամ չի վերցրել ոչ հրապարակավ՝ կիմանան ինքը, Սերժ Սարգսյանը և «Ֆլեշի» Բարսեղ Բեգլարյանը։
Փաստորեն, Պարույրը մարտնչում է ռուսական դրածոների դեմ, բայց միևնույն ժամանակ վերցնում է նույն այդ դրածոների տված փողը։ Ախր շատ սկզբունքային է Պարույրը, հո զոռո՞վ չէ։ Իմպերիալիզմի դեմ նա պայքարում է անգամ իմպերիալիստների տակ աշխատող կամակատարների տված փողերով։ Իսկ դուք ասում եք...
Ոչ պակաս անբարոյական վարքագիծ են դրսևորում նաև «արևմտամետ» ու չափից շատ «անկախ» լրատվամիջոցները։
Առավոտից երեկո ռուսների դեմ կռիվ տվող, ռուսական ընկերություններին փնովող Արման Բաբաջանյանի «1in.am»-ն իր հիմնական էջում գովազդում է ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությանը, այսինքն՝ փող է վերցնում «քըխ» ռուսներից։
Նույնն է պատկերը նաև «Lragir.am» կայքում։ Սրանք էլ գովազդում են ռուսական «Viva Cell MTS» ընկերությունը (այդ կայքի գլխավոր էջի գովազդատուն է ռուսական բիզնեսի հայստանյան ներկայացուցիչ Ռալֆ Յիրիկյանը), բայց իրենց հոդվածներում գրում են, որ Հայաստանը վասալային կախվածության մեջ է հայտնվել Հայաստանում գործող ռուսական ընկերություններից, այդ թվում՝ Ռալֆի տնօրինած ընկերությունից։
«Lragrir.am»–ի հոդվածագիրներն ամեն օր հայհոյում են Պուտինին, նշում են, որ ՌԴ–ում բիզնեսը նրա ձեռքում է, բայց ... փող են վերցնում «ատելի» ռուսական «Viva Cell MTS»–ից։
Ահա այսպիսի բաներ։ Այսպիսին է «արևմտամետների» ռուսական հետքը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Այն, որ հայաստանյան «արևմտամետները» որևէ սկզբունք չունեն և վաղուց սեփականաշնորհված են Բաղրամյան 26–ի կողմից, զարմանալի չէ։ Զարմանալին այն է, որ ռուսական ընկերությունները ֆինանսավորում են սրանց։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀ–ում ՌԴ դեսպանատանն անմեղսունակների պակաս չկա։
Դեսպան Վոլինկինն ու մյուսները խոսում են հայ–ռուսական կապերի խոչընդոտող կազմակերպությունների դեմ, բայց ռուսական ընկերությունները փող են տալիս ռուսատյացություն քարոզող լրատվամիջոցներին։
Փաստորեն, ՌԴ–ում շարունակում է արդիական մնալ հիմարների ու ճանապարհների խնդիրը։ Կամ էլ՝ ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը և ՀՀ–ում ռուսական կազմակերպությունները «տակից» աշխատում են Պուտինի ու ՌԴ–ի դեմ։
«Արևմտամետների» ռուսական հետքը