Հարցազրույց

04.12.2014 14:07


«Նաիրիտի» բժշկուհի. ««Նաիրիտը» մեր հանրապետության փոքր մոդելն է»

«Նաիրիտի» բժշկուհի. ««Նաիրիտը» մեր հանրապետության փոքր մոդելն է»

Հարցազրույց «Նաիրիտի» բժշկուհի Սեդա Կոստանդյանի հետ

–Նաիրիտցիներն իրենց խնդիրը բարձրաձայնել են Կառավարության մոտ բողոքի ցույց անելով, այսօր էլ՝ արդեն նախագահականի. ի՞նչ ակնկալիքներ ունեք։

–Չեմ կարող ասել... Դժվարանում եմ ասել՝ նախագահն ինչով կարող է մեզ օգնել, որովհետև ամեն ձևի մեր հույսը կտրված է ամեն ինչից։ Մենք ընդհանրապես չենք հավատում մեր ղեկավարությանը. պարզապես եկել ենք։

–Նախարարը հայտարարել էր, որ աշխատավարձերն ամբողջապես կվճարվեն...

–Հետո էլ ասացին, թե ինչ–որ հարցեր են ծագել, այդ պատճառով մտադրությունները փոխվել են։

–Դուք ծանուցում ստացե՞լ եք։

–Դեռ ոչ, բայց կստանանք։ Կստանանք, որ այլևս չենք աշխատում. այդպիսի մտադրություն կա։

–Եթե Սերժ Սարգսյանն էլ խնդրին լուծում չտա, այդ դեպքում հետագա քայլերը որո՞նք են լինելու։

–Ես չգիտեմ։ Ամբողջ Հայաստանի հետ ինչ լինելու է՝ նույնն էլ՝ մեզ հետ։ Միայն մենք չենք։ Որ կողմ նայում ես՝ բողոքավոր մարդիկ են ամեն ինչից, ես չգիտեմ... բոլորն են դժգոհ. միայն նաիրիտցիների հարցը չի։ «Նաիրիտը» մեր հանրապետության մի փոքր մոդելն է. այն, ինչ կատարվեց մեր աչքի առաջ, նույնն էլ կատարվում է հանրապետությունում։ Որպես գործարանի բժշկուհի՝ ես շփվում եմ բանվորների հետ, նրանց առողջականը, տրտունջը, բողոքները գիտեմ։ Գիտեմ՝ ինչու են հիվանդանում. որովհետև հաց չունեն ուտելու. ի՞նչ են ուտում, ի՞նչ են խմում...

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը