Լրահոս

26.09.2009 10:09


«Միացում» ազգային նախաձեռնության հայտարարությունը

Արձանագրելով արցախյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած և համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ հրապարակված «Մադրիդյան սկզբունքների» ակներև անհամատեղելիությունը Հայոց պետականության գոյութենական շահերին։

Հաշվի առնելով, որ «Մադրիդյան» հորջորջված սկզբունքերի ամբողջական կամ մասնակի իրագործումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար հղի է համապարփակ բնույթի կործանարար հետևանքներով, այդ թվում.

-ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակության վերացմամբ,

-խաղաղ բնակչության անվտանգության միակ երաշխիք հանդիսացող ներկայիս ռազմաքաղաքական փոխհավասարակշռության համակարգի ամբողջական փլուզմամբ,

-որպես վերոնշյալ կետերի անմիջական հետևանք' ՀՀ և ԼՂՀ  դեմ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի վերսկսման անխուսափելիությամբ,

-անվտանգության բացարձակ կորստյան պայմաններում ԼՂՀ և ՀՀ զգալի հատվածի խաղաղ բնակչության շուտափույթ և անդառնալի հայաթափությամբ,

-ՀՀ քաղաքական և ռազմական համընդհանուր շրջափակման խորացմամբ:

Փաստելով, որ ՀՀ և ԼՂՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կասեցման և ՀՀ միջազգային իրավունքով վերապահված տարածքների մի մասի ազատագրման շնորհիվ ձևավորված ռազմաքաղաքական փոխհավասարակշռության համակարգի միակողմանի ոչնչացման դիմաց առաջարկվող ,խաղաղապահ գործողություննե իսպառ անընդունակ է ադրբեջանաթուրքական ցեղասպանական նկրտումներից ՀՀ և ԼՂՀ պաշտպանելու,

Անհեթեթ և ապօրինի գնահատելով միջազգային բոլոր հիմնարար ակտերի հիման վրա ինքնորոշված և միջազգային իրավունքով ՀՀ վերապահված տարածքի մի մասում բնակվող ՀՀ արցախաբնակ քաղաքացիներին անորոշ ,կամարտահայտությամբե իրավազրկելու փորձերը,

Հաստատելով, որ ԵԱՀԿ ,Մինսկի խմբիե համանախագահող երկրների նախագահների հետապնդած հայ-թուրքական ,հաշտեցումըե միտված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը վիժեցնելուն և հայ ժողովրդի ցեղասպանական բնաջնջման հետևանքով ձևավորված այժմյան տարածքային ապօրինի իրողություններն իրավաբանորեն ամրագրելուն,

,Միացումե ազգային նախաձեռնությունը հայ ժողովրդի հայրենաբնակ և սփյուռքաբնակ հատվածների անունից, առաջնորդվելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն, կայունություն և միջազգային իրավունքի գերակայությունը վերականգնելու անկոտրում կամքով, փաստում է, որ «Մադրիդյան սկզբունքներին»  և հայ-թուրքական կեղծ «հաշտեցմանը» պաշտոնական հավանություն արտահայտած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին վարում են հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն հրահրելու և Հայոց պետականությունը կործանելու փոխհամաձայնեցված քաղաքականություն: «Միացում» ազգային նախաձեռնությունը զգոնության և սթափության կոչ է հղում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին' զերծ մնալու հայ ժողովրդի նոր ցեղասպանություն սադրելու փորձերից, հրաժարվել ընթացիկ աշխարհաքաղաքական կասկածելի օգուտները քաղելու ակնկալիքով թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը սատարելու հանցավոր ոտնձգություններից և ձեռնամուխ լինել տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը և  Հայաստանի Հանրապետության ցեղասպանությամբ ոտնահարված իրավունքների համակողմանի վերականգնմանը:

«Միացում» ազգային նախաձեռնությունն ի դեմս'

Ալեք Ենիգոմուշյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Զարուհի Փոստանջյանի, Գրիզելդա Ղազարյանի, Սեդա Մելիքյանի, Տիգրան Խզմալյանի, Ալեքսանդր Քանանյանի:

Այս խորագրի վերջին նյութերը