Ուսանողության տարիներին մի քանի հոգով Եղեգնաձորի գյուղերից մեկում հյուրընկալվել էինք մեր ընկերոջը։ Որոշեցինք մի օր հատկացնել գյուղի առօրյա կյանքին՝ օգտակար լինել տանտերերին։
Ինձ բաժին ընկավ խաղողի փոքրիկ այգին։ Պետք է վազերի տակ՝ արմատների հատվածում, հողը փխրեցնեի։ Ասել էին, որ դա պարտադիր է հաջորդ տարի առողջ բերք ստանալու համար։ Փխրեցրի, բայց ոչ հաջորդ, ոչ էլ մյուս տարիներին խաղողի այգին բերք չտվեց։ Ստիպված դրա տեղը ուրիշ ծառեր տնկեցին։ Մինչև հիմա երեսովս են տալիս։
Կամ ինձ նենգաբար դեմ էին տվել անպտուղ խաղողի ծառեր, կամ էլ ինչ–որ բան այնպես չէի արել, ասենք՝ չզգալով՝ վնասել էի արմատները։ Առաջին տարբերակը, մեծ հաշվով, բացառվում է, երկրորդը շատ հավանական է. գյուղատնտեսական աշխատանքներից բացարձակապես ոչինչ չեմ հասկանում։ Ու իմ չիմանալուց տանտերերը զրկվեցին թեկուզ փոքրիկ, բայց, ամեն դեպքում, բերքատու այգուց։
Նույնը այսօրվա իշխանությունն է։ Միայն մեկ տարբերությամբ՝ խաղողի այգին ինձ վստահվել էր, ինձ ընտրել էին... Գործող իշխանությունն ի՛նքն է իրեն պարտադրել։
Ոչ ոք չի հերքում, որ մինչև 2008թ. Հայաստանում լուրջ խնդիրներ կային. կային, ու մեծ թվով։ Բայց ունեինք զարգացման կայուն տեմպեր ներսում, արժանապատիվ կեցվածք՝ դրսում։ Ինչ է տեղի ունենում այսօր՝ բոլորս մեր մաշկի վրա ենք զգում։ Չորանում է ամեն ինչ ներսում, դրսում բանի տեղ չեն դնում։
Այսօր յուրաքանչյուր անցնող օր է՛լ ավելի է պարտադրում փոխել իրավիճակը՝ ունենալ «այգուց» հասկացող իշխանություն։ Այնքան հասկացող, որ ամեն ինչ չդառնա «խիար», ու թարս բուսնի։ Միայն երեսով տալը չի անցնի, առավել ևս, երբ ամեն ինչ չորացրած «այգեպանը» ցանկանում է վերարտադրվել։
Երբ ամեն ինչ դառնում է «խիար»

Վախթանգ Մարգարյան