Լրահոս

25.09.2009 18:35

Վրացի սահմանապահների համար «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները համարվում են ահաբեկչական գրքե՞ր

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդգար Հելհելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը, լինելով Վրաստանում, շատ հստակ ասել է, թե ինչ խղճուկ վիճակում է գտնվում Ջավախքը։

-Երբ գնում ես՝ առանց նախօրոք իմանալու, թե որն է հայկական, որը՝ վրացական կամ աջարական, գյուղի տեսքից հստակ կարելի է դա ենթադրել։ Ասենք, աջարական գյուղում բոլորը գազ ունեն, իսկ հայկականը չունի. ճանապարհներն ահավոր վիճակում են,-ասել է նա։

Էդգար Հելհելյանը նաև նշել է, թե իրենք տեղեկություններ են ստացել, որ Վրաստան գնալու անցակետում մի քանի  օր առաջ էլ Հայաստանում սովորող ջավախեցի ուսանողների ձեռքից խլել են «Հայոց պատմության» և «Հայ գրականության» դասագրքերը՝ համարելով դրանք ահաբեկչական։

-Ես որոշել եմ «Հայոց պատմության» և «Հայ գրականության» մի քանի դասագրքեր վերցնել ու գնալ Վրաստան, եթե անցակետում իմ հետ էլ նման կերպ վարվեն, որոշել եմ հենց այնտեղ նստացույց անցկացնել,-հայտարարել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։