Աշխարհ

04.12.2014 09:36


Եգիպտոսում 188 իսլամիստ դատապարտվել է մահապատժի

Եգիպտոսում 188 իսլամիստ դատապարտվել է մահապատժի

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել արգելված «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման 188 անդամի։ Նրանք մեղավոր են ճանաչվել 2013 թ. օգոստոսին Կահիրեի մերձակա Քերդասա գյուղում ոստիկանության բաժանմունքի վրա հարձակում գործելու և ոստիկանների նկատմամբ բռնություններ կիրառելու համար: Հարձակման ժամանակ զոհվել էր 11 ոստիկան։

Աղբյուրը նշում է, որ վերջին շրջանում «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամների նկատմամբ դատարանը հարյուրավոր մահվան դատավճիռներ է կայացրել, սակայն մինչ օրս դրանցից ոչ մեկն ի կատար չի ածվել:

Այս խորագրի վերջին նյութերը