ԵՏՄ–ին անդամակցելու իշխանության հիմնավորումներն ուղղակի սպանում են։ Ռուսաստանի հետ նույն տնտեսական գոտում լինելու հրամայականի մասին այսօր խոսում են մարդիկ, ովքեր մի քանի տարի հակառակն էին պնդում Եվամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման «պատմական անհրաժեշտության» մասով։ Դեռ ավելին՝ հայտարարում էին, թե եվրաինտեգրումը մեր պատասխանն է լինելու Ռուսաստանին. «Դա էլ մեր բիզնեսն է»։
Սակայն ամենակարևորը՝ ԵՏՄ–ին անդամակցելու որոշումը, ստիպված ընդունել է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը։ Մինչև այդ բազմիցս ասվում էր, որ Հայաստանի համար միակ ճիշտ տարբերակը չեզոք ու արժանապատիվ խաղացողի կարգավիճակն է, ինչին այսօր ձգտում է Ադրբեջանը։
Խաղեր տալով եվրոպացիների հետ՝ ֆռռացնել ռուսներին և հակառակը. վերջում ստացվեց շատ վատ բան։ Հիմա ի՞նչ եք հիմնավորում կամ ո՞ւմ դեմ եք ուղղում ձեր բողոքը։ Պատասխանատուն մե՛կ մարդ է։ Իսկ իշխանական ճամբարից արվող ճոռոմ դատողություններն իսկապես նյարդայնացնում են։ Միևնույն է, օրվա կուրսով եք, ինչպես որ այսօր դրամի փոխարժեքն է։ Կտտացրին՝ կդառնաք թունդ եվրոպամետ, թարս նայեցին՝ ռուսամետ։ Լավ է՝ աֆրիկյան երկրներից կախվածություն չունեք։
Վերջում՝ ԱԺ-ում արված հայտարարությունից մի դրվագ. կերկերուն ձայնով ՀՀԿ խմբակցության պատգամավորը (արդեն հասկացաք՝ ով) ասում է, թե «Time» ամսագրի վարկանշային հարցման արդյունքներով՝ Պուտինը Օբամայից մի գլուխ առաջ է։
«Սաբավարարհիմնավորումչէ՞ԵՏՄ-ինմիանալուհարցում,– հայտարարում է նա ու ավելացնում,– գոնեամսագրե՛րկարդացեք»։
Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ Պարամբուլին այլևս չլցնե՛լ։
Պարամբուլին այլևս չլցնե՛լ
ԵՏՄ–ին անդամակցելու իշխանության հիմնավորումներն ուղղակի սպանում են։ Ռուսաստանի հետ նույն տնտեսական գոտում լինելու հրամայականի մասին այսօր խոսում են մարդիկ, ովքեր մի քանի տարի հակառակն էին պնդում Եվամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման «պատմական անհրաժեշտության» մասով։ Դեռ ավելին՝ հայտարարում էին, թե եվրաինտեգրումը մեր պատասխանն է լինելու Ռուսաստանին. «Դա էլ մեր բիզնեսն է»։
Սակայն ամենակարևորը՝ ԵՏՄ–ին անդամակցելու որոշումը, ստիպված ընդունել է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը։ Մինչև այդ բազմիցս ասվում էր, որ Հայաստանի համար միակ ճիշտ տարբերակը չեզոք ու արժանապատիվ խաղացողի կարգավիճակն է, ինչին այսօր ձգտում է Ադրբեջանը։
Խաղեր տալով եվրոպացիների հետ՝ ֆռռացնել ռուսներին և հակառակը. վերջում ստացվեց շատ վատ բան։ Հիմա ի՞նչ եք հիմնավորում կամ ո՞ւմ դեմ եք ուղղում ձեր բողոքը։ Պատասխանատուն մե՛կ մարդ է։ Իսկ իշխանական ճամբարից արվող ճոռոմ դատողություններն իսկապես նյարդայնացնում են։ Միևնույն է, օրվա կուրսով եք, ինչպես որ այսօր դրամի փոխարժեքն է։ Կտտացրին՝ կդառնաք թունդ եվրոպամետ, թարս նայեցին՝ ռուսամետ։ Լավ է՝ աֆրիկյան երկրներից կախվածություն չունեք։
Վերջում՝ ԱԺ-ում արված հայտարարությունից մի դրվագ. կերկերուն ձայնով ՀՀԿ խմբակցության պատգամավորը (արդեն հասկացաք՝ ով) ասում է, թե «Time» ամսագրի վարկանշային հարցման արդյունքներով՝ Պուտինը Օբամայից մի գլուխ առաջ է։
«Սա բավարար հիմնավորում չէ՞ ԵՏՄ-ին միանալու հարցում,– հայտարարում է նա ու ավելացնում,– գոնե ամսագրե՛ր կարդացեք»։
Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ Պարամբուլին այլևս չլցնե՛լ։
Վախթանգ Մարգարյան