Լրահոս

03.12.2014 16:47


Բացվել է Իրանը, Թուրքմենստանը և Ղազախստանը կապող «Հյուսիս–Հարավ» երկաթգծի միջանցքը

Բացվել է Իրանը, Թուրքմենստանը և Ղազախստանը կապող «Հյուսիս–Հարավ» երկաթգծի միջանցքը

Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի նախագահները բացել են «Հյուսիս–Հարավ» երկաթգծի միջանցքը։
Պետությունների ղեկավարներ Նուրսուլթան Նազարբաևը, Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը և Հասան Ռոուհանին հանդիպել են թուրքմենական Աքյայլա կայարանում, որտեղ բանակցություններ են անցկացրել և մասնակցել արարողության հանդիսավոր բացմանը, որն այնուհետև շարունակվել է Իրանի տարածքում, որտեղ նախագահները ժամանել են բարձրակարգ վագոնով՝ դառնալով նոր երթուղու առաջին ուղևորները։ Այս մասին հաղորդել է թուրքմենական կառավարության մամուլի ծառայությունը։
Ղազախստան–Թուրքմենստան–Իրան երկաթգծի կառուցման պայմանագիրը ստորագրվել է 2007–ին, աշխատանքները սկսվել են 2009–ին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը