Միքայել Մելքումյան. «Պատասխանատվությունը քաղաքական մեծամասնության վրա է»
Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ
–Նախօրեին ԱԺ–ի Ձեր ելույթում դոլարի նկատմամբ դրամի կտրուկ անկումը պայմանավորեցիք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով։ Կոնկրետ որո՞նք են դրանք։
–Նախ՝ օբյեկտիվ պատճառը տնտեսական աճ չլինելու հանգամանքն է, և պահպանվող 410-12 կուրսը հիմնավոր չէր։ Երկրորդ խոշոր ազդեցությունը Ռուսաստանի հետ կապված իրավիճակն է, որի հետևանքով տրանսֆերտներն ու արտահանումը պակասեցին։ Որպեսզի քո երկիրը դոլար ստանա, կա՛մ պետք է նեդրումներ լինեն, կա՛մ տրանսֆերտներ գան, արտահանում ունենաս։ Հիմա բոլորն էլ քչացել են, այսինքն՝ փոխարժեքի ծածկույթն է քչացել։
–Իսկ որո՞նք են սուբյեկտիվ պատճառները։
–Պետք է տալ այն հարցի պատասխանը, թե ի՞նչը ավելի արագ հանգեցրեց այս իրավիճակին։ Կարո՞ղ էինք խուսափել դրանից՝ ավելի մեղմ իրավիճակ լիներ, կամ քայլ առ քայլ գայինք, որպեսզի գործարարներն իրենց իրավապայմանագրային հարաբերությունները հաշվի առնելով՝ նախօրոք ինչ–որ բան կարգավորեին։ Իսկ 410-12 կուրսը հիմնականում խրախուսում էր ներկրողներին, ովքեր ինչ–որ խաղի կանոնի համաձայն՝ շահույթ էին ստանում։ Այսինքն, լողացող կուրսի նման չէր տատանվում, այլ պահպանվում էր, և երբ տեսան, որ այլևս անհնար է պահելը, փլուզումը գնաց։ Օրեր առաջ իմ ելույթում ասել էի, որ մենք արդեն իսկ անցել ենք փոքրիկ փլուզումների ճանապարհը, և հիմա մեծ փլուզումն է, որը չենք կարողանում կանխել։
–Կենտրոնական բանկը, սակայն, հայտարարում էր, որ վերահսկում է իրավիճակը, և փոխարժեքը մտել է կայունացման դաշտ։
–Դե, փաստորեն, դուրս եկավ, որ այդպես չէ։ Երբ 2009թ. մարտի 2–ին՝ մեկ օրվա ընթացքում, դոլարի կուրսը 307–ից թռավ 364, ԿԲ–ն 700 մլն դոլար ինտերվենցիա արեց, բայց այս անգամ չգնացին այդ ճանապարհով, որովհետև դա կլիներ ջուր ավազի վրա, քանի որ ռուսաստանյան դեպքերի ուժեղ ազդեցությունն ակնհայտ էր։ Եվ արդյունքում ունենք անորոշ իրավիճակ։ Պատահական չէ, որ ես իմ ելույթում ասացի՝ պետք է քաղաքական ղեկավարությունը հստակ հանդես գա ուղերձով, ժողովրդին ասի, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կայունացնելու համար։
–Իսկ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն։
–Մի կողմից պետք է շատ ինտենսիվ խթանվի արտահանումը, որպեսզի կարողանանք վալյուտա բերենք, որովհետև ռուսական ռուբլով հիմա գործարքներ կկնքեն, բայց դոլարով են կնքում՝ հաշվի առնելով տատանումները։ Պետք է արտահանողների համար պայմաններ ստեղծվեն, սա՝ մեկ։ Բանկերը դոլարով շատ դժվարությամբ վարկեր կտան, և այս առումով նույնպես պետք է պետությունն իր բյուջետային և այլ երաշխիքներով մասնակցություն ունենա։ Թե չէ, երբ անորոշություն եղավ, տնտեսական հարաբերություններում անկումը կտրուկ կգնա։ Ցիկլը չպետք է կանգնի. սա ամենալուրջ խնդիրն է։ Ի դեպ, երբ ասում եմ սուբյեկտիվ պատճառներ, սա անցած քաղաքականության հետևանքն է, ոչ թե խոսքը մի քանի ամսվա մասին է։ Սա 2009թ. հետո ստեղծված, տարիներ շարունակ իրականացված քաղաքականության հետևանքն է, որը չբերեց բանկային համակարգի կայունացման, ինչն արտաքուստ թվում էր, թե կայուն է։ Ի դեպ, բյուջեի նախագծում 4,1% աճ է նախատեսված, որն ավելի քիչ է, քան Կառավարության հնգամյա ծրագիրն էր՝ 5-7%, չեն ապահովում արդյունաբերությունը, շինարարությունը կամ տնտեսության իրական հատվածը, այլ ապահովում են առևտուրն ու ծառայությունները։
–Այսպես շարունակվելու դեպքում այս իրավիճակն ինչի՞ կհանգեցնի։
–Անցյալ տարվա հուլիսի 1–ից, երբ բյուջետային համակարգում աշխատավարձերի աճ եղավ, փաստորեն, այսօրվա գնաճային սցենարներն ի չիք դարձրեցին դա։ Կամ որ բյուջեում գրված է 411 դրամ, ո՞նց կարող է դա հաստատվել։ Դրա համար ասում եմ, որ ստեղծված իրավիճակին ադեկվատ ռեակցիա պետք է լինի ամենաբարձր ներկայացուցիչների կողմից, և ժողովրդին ասեն՝ այո՛, մեր կառավարման դաշտում է, մենք տեսնում ենք լուծումներն էսպիսի սցենարով, որպեսզի և՛ տնտեսվարողը, և՛ բնակչությունը կարողանան որոշակիություն, կանխատեսելիություն տեսնեն, թե տնտեսությունը կանգ կառնի։ Անհասկանալի վիճակ է։
–Գուցե չգիտեն ինչ ասել, դրա համա՞ր հանդես չեն գալիս։
–Աշխարհում եղել են նման իրավիճակներ, այնպես չէ, որ միայն Հայաստանն է։ Նախ և առաջ պետք է օպերատիվ կառավարում մտցնել։ Մենք տեսանք, որ առանձին ԿԲ–ն չի կարողանում, բայց երբ նման խնդիրներ են առաջանում, քաղաքական պատասխանատվությունը քաղաքական մեծամասնության վրա է։ Այնպես որ, պետք է միասնական հանդես գան, իրավիճակը ներկայացնեն, պարզություն մտցնեն իրավիճակում։ ԿԲ–ն մեկ շաբաթ առաջ ասում էր՝ փոխարժեքի ճշգրտում է գնում, հիմա պարզվում է՝ չգիտեմ՝ ինչ է։ Այնպես որ, մեխանիզմներ կան։ Որպես կանոն՝ շատ երկրներ ունենում են կայունացնող ֆոնդեր, որոնք այս իրավիճակներում գործարկում են։ Ցավոք, մենք այդպիսի բան չունենք. Կառավարության պահուստային ֆոնդն այսպիսի վիճակների համար չէ։ Կարծում եմ, որ քայլերի հաջորդականությունը պետք է ներկայացվի, ամեն կերպ արտահանման խթանումն իրականացվի, որովհետև այս պայմաններում ներդրումների երկչոտություն կցուցաբերվի, և պետք է հստակ գնալ մարդկանց պահանջարկի խթանման ճանապարհով։ Ոչինչ, թող գնաճը մի քիչ ավելին լինի, բայց եկամուտները գերազանցեն այդ գնաճը։ Նշանակում է՝ մարդկանց եկամուտները պետք է հստակ ավելացնել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը