Սերժ Սարգսյանի արկածախնդրությունը և իշի քուռակների պատասխանատվությունը
ԵՏՄ–ին անդամակցելու Հայաստանի որոշումը մեկ օրում չի կայացվել։
Ճիշտ է, Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ մի գիշերվա ընթացքում չէր կարող բոլորի հետ խորհրդակցել (ուզում էր ասել, որ մեկ օրվա մեջ է որոշում կայացրել), բայց դե մինչև այդ գիշերը բազում այլ գիշերներ են եղել։
Մինչև Կրեմլի «պադվալում» հայտնվելը Սերժ Սարգսյանը «արևմտամետ» էր դարձել և եվրաասոցացում էր խաղում։ Նման «նախաձեռնողականություն» դրսևորելու համար ՀՀԿ ղեկավարն ուներ երկու հիմնական մոտիվացիա։
Եվրաչինովնիկներին խոստանալով ԵՄ–ի հետ ասոցացում (փաստացի՝ հակառուսական մանրադրամ դառնալու պատրաստակամություն)՝ Ս. Սարգսյանը 2012թ. խորհրդարանական, 2013թ. նախագահական և 2013թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ակնկալում էր արևմտյան կառույցների աջակցությունն ընտրակեղծիքներին։ Բացի այդ՝ ԵՄ–ի հետ ասոցացումից ակնկալվում էր նաև ֆինանսական հատկացում, որը մսխելու համար «բարեշրջողների» խելքն իրենցը չէ։ Մի խոսքով, «Վերջի բոլշևիկի» ուզածը եվրաասոցացումից հետևյալն էր՝ փող և իշխանություն։
Սերժ Սարգսյանին, բնականաբար, չէին հետաքրքրում, թե ինչ կարող էր տեղի ունենալ այդ ամենի արդյունքում և ինչպիսի հարված կհասցվեր Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը։
Եվրաչինովնիկներին էլ, ռեալպոլիտիկի շրջանակներում, ձեռնտու էր Հայաստանում որպես գործընկեր ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը, քանզի այդ իշխանությանը հնարավոր էր կցել հակառուսական դաշինքի մեջ՝ հետապնդելով աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահեր։
Փաստացի, հայ ժողովրդի թիկունքում կնքվեց քստմնելի գործարք, ըստ որի՝ արևմտյան չինովնիկները վաճառքի հանեցին արևմտյան (համամարդկային) արժեքները՝ տանիք կանգնելով Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ընտրակեղծիքներին ու նպաստելով նրա վերարտադրությանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ տոկոս «խփեց» և պատրաստ էր «ավելին ավելինի դիմաց» տարբերակով փող ակնկալել ԵՄ–ից։
Այս գործարքին, ի դեպ, իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ու Հայաստանի հանդեպ իշիքուռակություն արեցին այսպես կոչված արևմտամետները, որոնք ամեն կերպ օժանդակում էին Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը։ Քաղաքականություն, որը մեզ լավագույն դեպքում դարձնելու էր Ռուսաստանի կցորդը, իսկ վատագույն դեպքում վերածելու էր Ուկրաինայից էլ ավելի վատ վիճակում գտնվող պետության, որը կարող էր նաև ջնջվել աշխարհի քաղաքական քարտեզի վրայից։
ՄՄ մտնելու հապշտապ որոշմամբ՝ Սերժը մեզ տարավ առաջին տարբերակով՝ հընթացս հավատարմության երդումներ տալով Գյուլիստանի պայմանագրին։
Մենք բազմիցս էինք զգուշացրել, որ Սերժ Սարգսյանի վարած անմեղսունակ և հակապետական արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը կորցնելու է իր գործընկերներին Արևմուտքում, ինչպես նաև վստահությունը՝ Ռուսաստանում։ Այդպես էլ եղավ։
Այսօր մենք նվաստացած ու իրավազուրկ կարգավիճակով ենք անդամակցում ԵՏՄ–ին, ու ցավոք դրա այլընտրանքը Սերժ Սարգսյանն ու իր «արևմտամետ» շրջապատը մեզ համար չեն թողել։ Երբ մարդուն շենքի տանիքից վայր են նետում, ապա որևէ բանական մարդ չի կարող դեմ լինել կիսամեռ վիճակում հայտնված այդ մարդուն հիվանդանոց հասցնելուն։
Սերժ Սարգսյանը հրաժարվեց հավասարակշռված և կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունից ու դա այն մեծագույն սխալներից է, որը նա թույլ է տվել իր անփառունակ պաշտոնավարման ընթացքում։
Ու հիմա, երբ իշխանական քարոզչամեքենան ու Սերժ Սարգսյանի հաճախորդները փորձում են հավասարության նշան դնել Սերժ Սարգսյանի ու ոչիշխանական ուժերի միջև, թե բա տեսեք նրանք դեմ չեն քվեարկում ԵՏՄ մտնելուն և կողմ են Սերժ Սարգսյանի արտաքին կուրսին, պարզապես դեմագոգիայով են զբաղված։
Հայաստանի այսօրվա վիճակի թիվ մեկ ու միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն են՝իրենց շուրջ հավաքված «արևմտամետ» մանկլավիկների՝ իշի քուռակների հետ միասին։ Այդ նրանք հասցրեցին Հայաստանն այս վիճակին, որ աղքատ և բարոյազրկված բարեկամի կարգավիճակով հայտնվենք ԵՏՄ–ում։ Մինչդեռ Հայաստանի համար լավագույնն այն կլիներ, որ մենք ինտեգրացիոն ծրագրերի առումով հավասար հեռավորություն պահեինք ինչպես Արևմուտքից, այնպես էլ Ռուսաստանից՝ չմիանալով ո՛չ ասոցացման համաձայնագրին, ոչ էլ ԵՏՄ–ին։ Մեր թշնամի Ադրբեջանն, ի դեպ, հենց այդպես էլ վարվեց և քաղում է իր այդ պահվածքից բխող օգուտները։
Այս վիճակի վերանայումը հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո։ Միայն իշխանափոխությունը հնարավորություն կտա մեզ վերականգնել ՌԴ–ի հետ մեր ռազմաստրատեգիական հարաբերություններն ու նորմալացնել հարաբերություններն Արևմուտքի հետ։
Իշխանափոխությունը վաղուց դարձել է մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանը։
Սերժ Սարգսյանի արկածախնդրությունը և իշի քուռակների պատասխանատվությունը
ԵՏՄ–ին անդամակցելու Հայաստանի որոշումը մեկ օրում չի կայացվել։
Ճիշտ է, Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ մի գիշերվա ընթացքում չէր կարող բոլորի հետ խորհրդակցել (ուզում էր ասել, որ մեկ օրվա մեջ է որոշում կայացրել), բայց դե մինչև այդ գիշերը բազում այլ գիշերներ են եղել։
Մինչև Կրեմլի «պադվալում» հայտնվելը Սերժ Սարգսյանը «արևմտամետ» էր դարձել և եվրաասոցացում էր խաղում։ Նման «նախաձեռնողականություն» դրսևորելու համար ՀՀԿ ղեկավարն ուներ երկու հիմնական մոտիվացիա։
Եվրաչինովնիկներին խոստանալով ԵՄ–ի հետ ասոցացում (փաստացի՝ հակառուսական մանրադրամ դառնալու պատրաստակամություն)՝ Ս. Սարգսյանը 2012թ. խորհրդարանական, 2013թ. նախագահական և 2013թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ակնկալում էր արևմտյան կառույցների աջակցությունն ընտրակեղծիքներին։ Բացի այդ՝ ԵՄ–ի հետ ասոցացումից ակնկալվում էր նաև ֆինանսական հատկացում, որը մսխելու համար «բարեշրջողների» խելքն իրենցը չէ։ Մի խոսքով, «Վերջի բոլշևիկի» ուզածը եվրաասոցացումից հետևյալն էր՝ փող և իշխանություն։
Սերժ Սարգսյանին, բնականաբար, չէին հետաքրքրում, թե ինչ կարող էր տեղի ունենալ այդ ամենի արդյունքում և ինչպիսի հարված կհասցվեր Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը։
Եվրաչինովնիկներին էլ, ռեալպոլիտիկի շրջանակներում, ձեռնտու էր Հայաստանում որպես գործընկեր ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը, քանզի այդ իշխանությանը հնարավոր էր կցել հակառուսական դաշինքի մեջ՝ հետապնդելով աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահեր։
Փաստացի, հայ ժողովրդի թիկունքում կնքվեց քստմնելի գործարք, ըստ որի՝ արևմտյան չինովնիկները վաճառքի հանեցին արևմտյան (համամարդկային) արժեքները՝ տանիք կանգնելով Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ընտրակեղծիքներին ու նպաստելով նրա վերարտադրությանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ տոկոս «խփեց» և պատրաստ էր «ավելին ավելինի դիմաց» տարբերակով փող ակնկալել ԵՄ–ից։
Այս գործարքին, ի դեպ, իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ու Հայաստանի հանդեպ իշիքուռակություն արեցին այսպես կոչված արևմտամետները, որոնք ամեն կերպ օժանդակում էին Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը։ Քաղաքականություն, որը մեզ լավագույն դեպքում դարձնելու էր Ռուսաստանի կցորդը, իսկ վատագույն դեպքում վերածելու էր Ուկրաինայից էլ ավելի վատ վիճակում գտնվող պետության, որը կարող էր նաև ջնջվել աշխարհի քաղաքական քարտեզի վրայից։
ՄՄ մտնելու հապշտապ որոշմամբ՝ Սերժը մեզ տարավ առաջին տարբերակով՝ հընթացս հավատարմության երդումներ տալով Գյուլիստանի պայմանագրին։
Մենք բազմիցս էինք զգուշացրել, որ Սերժ Սարգսյանի վարած անմեղսունակ և հակապետական արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը կորցնելու է իր գործընկերներին Արևմուտքում, ինչպես նաև վստահությունը՝ Ռուսաստանում։ Այդպես էլ եղավ։
Այսօր մենք նվաստացած ու իրավազուրկ կարգավիճակով ենք անդամակցում ԵՏՄ–ին, ու ցավոք դրա այլընտրանքը Սերժ Սարգսյանն ու իր «արևմտամետ» շրջապատը մեզ համար չեն թողել։ Երբ մարդուն շենքի տանիքից վայր են նետում, ապա որևէ բանական մարդ չի կարող դեմ լինել կիսամեռ վիճակում հայտնված այդ մարդուն հիվանդանոց հասցնելուն։
Սերժ Սարգսյանը հրաժարվեց հավասարակշռված և կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունից ու դա այն մեծագույն սխալներից է, որը նա թույլ է տվել իր անփառունակ պաշտոնավարման ընթացքում։
Ու հիմա, երբ իշխանական քարոզչամեքենան ու Սերժ Սարգսյանի հաճախորդները փորձում են հավասարության նշան դնել Սերժ Սարգսյանի ու ոչիշխանական ուժերի միջև, թե բա տեսեք նրանք դեմ չեն քվեարկում ԵՏՄ մտնելուն և կողմ են Սերժ Սարգսյանի արտաքին կուրսին, պարզապես դեմագոգիայով են զբաղված։
Հայաստանի այսօրվա վիճակի թիվ մեկ ու միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն են՝ իրենց շուրջ հավաքված «արևմտամետ» մանկլավիկների՝ իշի քուռակների հետ միասին։ Այդ նրանք հասցրեցին Հայաստանն այս վիճակին, որ աղքատ և բարոյազրկված բարեկամի կարգավիճակով հայտնվենք ԵՏՄ–ում։ Մինչդեռ Հայաստանի համար լավագույնն այն կլիներ, որ մենք ինտեգրացիոն ծրագրերի առումով հավասար հեռավորություն պահեինք ինչպես Արևմուտքից, այնպես էլ Ռուսաստանից՝ չմիանալով ո՛չ ասոցացման համաձայնագրին, ոչ էլ ԵՏՄ–ին։ Մեր թշնամի Ադրբեջանն, ի դեպ, հենց այդպես էլ վարվեց և քաղում է իր այդ պահվածքից բխող օգուտները։

7or.am