ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցչի հետ
Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ընդունեց Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Վերջինիս ուղեկցում էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար' դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը, ով ներկայացնում է նաեւ ԵՄ շվեդական նախագահությունը: Փոխնախարար Ղազինյանը մեծապես կարեւորելով ՀՀ հարաբերությունները ԵՄ հետ, անդրադարձավ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը, հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ բազմակողմ համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում տիկին Ղազինյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:
Հյուրի խնդրանքով փոխնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: