Լրահոս

25.09.2009 17:11

«Հետք»–ն այսուհետ նաև տպագիր տարբերակով

«Հետք»–ն այսուհետ նաև տպագիր տարբերակով

Այսուհետ «Հետք» ինտերնետային պարբերականը կունենա նաև իր թերթը։ Այդ մասին «Հայելի» ակումբում լրագրողներին տեղեկացրել է «Հետք» ինտերնետային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

-Հիմա մենք աշխատելու ենք երկու ճակատով՝ օրաթերթի և շաբաթաթերթի։ Որոշեցինք թերթ տպել, որովհետև շատ մարդիկ կան, որոնց ինտերնետը հասու չէ, հատկապես հեռավոր շրջանների բնակիչները։ «Հետք»-ի խնդիրը մնացել է նույնը՝ գրել ամեն ինչի մասին, գրել լավ և ստուգված հոդվածներ, չհայհոյել, լինել պատասխանատու և ունենալ արձագանքներ,- ասել է Է.Բաղդասարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։