ՕՊԵԿ–ի (նավթ արտահանող երկրների կազմակերպություն) որոշման համապատկերին՝ պահպանել նավթի արդյունահանման քվոտաները նույն մակարդակին, Չինաստանն էժան նավթ է գնում։ Այս մասին գրում է «China Daily»–ն։
«Սա հիանալի ժամանակ է երկրի ռազմավարական պաշարներն ավելացնելու համար», – ենթադրում է «Nomura Holdings Inc»–ի վերլուծաբան Գորդոն Քվանը։
«Չինաստանը մեծ օգուտ է ստացել ՕՊԵԿ–ից», – համոզված է նա։ Ինչպես նշել է «SCI International»–ի փորձագետ Գաո Ցզանը, «ցածր գները նպաստելու են նավթի ռազմական պաշարների ստեղծման ազգային ծրագրի զարգացմանը»։
Չինաստանն ընթացիկ տարվա ինն ամսվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, 8.3 %-ովավելացրել է նավթի գնումը՝ հասցնելով օրական 460 հազար բարելի։
Պաշարները տեղակայված են Չժեցզյան, Շանդուն և Լյաոնին նահանգներում։ Սպասվում է, որ 2020 թվականին Չինաստանի նավթային պաշարները կավելանան մինչև 40 մլն տոննայով (299 մլն բարել)։
Չինաստանն ակտիվորեն էժանացած նավթ է գնում
ՕՊԵԿ–ի (նավթ արտահանող երկրների կազմակերպություն) որոշման համապատկերին՝ պահպանել նավթի արդյունահանման քվոտաները նույն մակարդակին, Չինաստանն էժան նավթ է գնում։ Այս մասին գրում է «China Daily»–ն։
«Սա հիանալի ժամանակ է երկրի ռազմավարական պաշարներն ավելացնելու համար», – ենթադրում է «Nomura Holdings Inc»–ի վերլուծաբան Գորդոն Քվանը։
«Չինաստանը մեծ օգուտ է ստացել ՕՊԵԿ–ից», – համոզված է նա։
Ինչպես նշել է «SCI International»–ի փորձագետ Գաո Ցզանը, «ցածր գները նպաստելու են նավթի ռազմական պաշարների ստեղծման ազգային ծրագրի զարգացմանը»։
Չինաստանն ընթացիկ տարվա ինն ամսվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, 8.3 %-ովավելացրել է նավթի գնումը՝ հասցնելով օրական 460 հազար բարելի։
Պաշարները տեղակայված են Չժեցզյան, Շանդուն և Լյաոնին նահանգներում։
Սպասվում է, որ 2020 թվականին Չինաստանի նավթային պաշարները կավելանան մինչև 40 մլն տոննայով (299 մլն բարել)։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։