Լրահոս

25.09.2009 17:14


Արծվիկ Մինասյան. «Գտնվելով այս փուլի մեջ՝ ցանկանում ենք ամեն գնով ասել. «Հարգարժա՛ն նախագահ, կուրսդ անհրաժեշտ է փոփոխել»»

Արծվիկ Մինասյան. «Գտնվելով այս փուլի մեջ՝ ցանկանում ենք ամեն գնով ասել. «Հարգարժա՛ն նախագահ, կուրսդ անհրաժեշտ է փոփոխել»»

-Իհարկե, մենք մտահոգված ենք, դրա համար, գտնվելով այս փուլի մեջ, ցանկանում ենք ամեն գնով ասել. «Հարգարժա՛ն նախագահ, կուրսդ անհրաժեշտ է փոփոխել»։ Մենք, ի տարբերություն որոշ ուժերի, ոչ քո պոստի վրա աչք ունենք, ոչ էլ ցանկանում ենք, որ դու ժամկետից շուտ հեռանաս։ Ուզում ենք, որ դու ականջալուր լինես։ Կարծում ենք, որ նախագահը խոհեմ է այնքան, որ ականջալուր կլինի,- ՀՅԴ-ի կողմից նախագահի հնարավոր հրաժարականի պահանջի վերաբերյալ ասել է Արծվիկ Մինասյանը։

Երբ լրագրողներն Արծվիկ Մինասյանին հիշեցրել են, որ նախագահը հայտարարել է, որ իր քննադատներն ուշացել են՝ դրանով իսկ փաստելով, որ ականջալուր չի լինելու, նա պատասխանել է.

-Ինչո՞ւ չեք մտածում, որ պայքարի տարբերակ է նաև այն, որ հանրապետության նախագահը տեսնի, որ այս փաստաթղթին ընդդիմացողներն օր օրի միավորվելու են և այդ պահանջները նրա առջև դնելով՝ ասելու են. «Մենք քեզ թիկունք ենք. մերժի՛ այս նախապայմաններով փաստաթուղթը»։

Ինչ վերաբերում է նրան, թե  ինչ է անելու Դաշնակցությունը, եթե փաստաթղթերը չմերժվեն, Ա.Մինասյանը հիշեցրել է, որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, Դաշնակցությունը միանձնյա որոշումներ չի կայացնում, և այդ հարցը դեռ պետք է քննարկվի.

-Դա քննարկման խնդիր է։ Մենք այդ փուլը չենք քննարկում։ Դա հավաքական կամքի խնդիր է, և ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցները համատեղ են որոշում կայացնելու։ Դա ոչ թե ՀՀ-ում մեկ կամ երկու անձի գնահատման խնդիր է, այլ մի ամբողջ կուսակցության։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը