Աշխարհ

02.12.2014 11:38


ԱՄՆ–ը պատրաստ է աշխատել Մոլդովայի նոր կառավարության հետ

ԱՄՆ–ը պատրաստ է աշխատել Մոլդովայի նոր կառավարության հետ

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Մոլդովայի նոր կառավարության հետ, որը կձևավորվի նոյեմբերի 30-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆի գրավոր հաղորդագրությունում։

Նշվում է, որ ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոն ընտրությունները գնահատել է «միջազգային ստանդարտներին և նորմերին համապատասխան»։

«Մենք կիսում ենք ՄԻԺԻ–ի մտահոգությունը Մոլդովայի ԿԸՀ որոշման կապակցությամբ՝ ընտրություններից մի քանի օր առաջ կուսակցություններից մեկին հանելու վերաբերյալ», – հավելել է ամերիկացի դիվանագետը։ Նա չի նշել այդ կուսակցությունը, բայց խոսքը, հավանաբար, «Պատրիյա»–ի մասին է։

Պետքարտուղարության ներկայացուցիչը մոլդովացի առաջնորդներին կոչ է արել «որքան հնարավոր է՝ շուտ կառավարություն ձևավորել», որը, մասնավորապես, «պետք է պայքարի կաշառակերության դեմ, բարեփոխումներ իրականացնի, որոնք թույլ կտան օգտվել եվրաինտեգրման առավելություններից, և փնտրել Մերձդնեստրում իրավիճակի խաղաղ և համընդգրկուն կարգավորում»։

Նախօրեին Մոլդովայի Լիբերալ–ժողովրդական կուսակցությունը բանակցություններ է սկսել Դեմոկրատական և Լիբերալ կուսակցությունների հետ կառավարող կոալիցիա կազմելու հարցով, որը կշարունակի եվրաինտեգրման գործընթացը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը