Լրահոս

12.10.2009 10:25


Ստեփան Սաֆարյան. «Այս իշխանությունն ուղղակի այլևս իրավունք չունի շարունակել իր գործունեությունը»

Ստեփան Սաֆարյան. «Այս իշխանությունն ուղղակի այլևս իրավունք չունի շարունակել իր գործունեությունը»

-Այս իշխանությունն ուղղակի այլևս իրավունք չունի շարունակել իր գործունեությունը, որն ակնհայտորեն ուղղված է Հայաստանի ազգային անվտանգության շահերի դեմ,- Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստը մեկնաբանելով՝ «7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքն իշխանափոխությունն է։

Ս. Սաֆարյանի խոսքերով՝ այն, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղեկցող ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը լուծելով՝ ուզում են այլընտրանքային ճանապարհ ստեղծել դեպի Աֆղանստան, ակնհայտորեն հասկացնում են, որ հաջորդը լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

-Հաջորդն, իհարկե, լինելու է ԼՂ-ի փաստաթուղթը, որը մեր իշխանությունները երևի նույն ծափ ու ծիծաղով ու հրավառությամբ ստորագրեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը