Երեկ երեկոյան Անկարայում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը։ «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է է 3 ժամ։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Անկարայի և Մոսկվայի միջև ապրանքաշրջանառության ծավալները մինչև 2020-ը հասնելու են մինչև 100 միլիարդ դոլարի: Բացի այդ, Թուրքիա ներմուծմող ռուսական գազի ծավալները կավելանան 3 մլրդ խորանարդ մետրով, իսկ գազի գինը 2015-ի հունվարի 1-ից Թուրքիայի համար կիջեցվի 6%-ով:
Ռուսաստանն իջեցրել է Թուրքիա արտահանվող գազի գինը