Հմայակ Հովհաննիսյան. «Անվիճելի է, որ սահմանի բացումը մեզ համար շատ ավելի օգուտ է»
-Անվիճելի է, որ սահմանի բացումը մեզ համար շատ ավելի օգուտ է, քան Թուրքիայի, որովհետև Թուրքիան մեզ համար տրանզիտային երկիր է։ Հայաստանի դերը Թուրքիայի համար, որպես տրանզիտային երկիր, զրո է,-այսպիսի պատասխան է տվել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այն հարցին, թե ինքը համամի՞տ է, որ նախաստորագրված արձանագրությունները խայտառակություն են։
-Եթե այսօր այս արձանագրությունները չստորագրվեն, 100 տոկոսով եմ ասում՝ Էդվարդ Նալբանդյանի գլուխն ավելի քիչ կցավի, քան եթե ստորագրվեն։ Էդվարդ Նալբանդյանին պաշտոնանկ լինելու ավելի մեծ վտանգ է սպառնում այս փաստաթղթերի ստորագրման արդյունքում, որովհետև գործերն ավելանալու են, խնդիրները շատանալու են, և ինքը պե՞տք է կարողանա դրանց տակից դուրս գալ,-հայտարարել է Հ. Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությանը՝ Հ. Հովհաննիսյանն ասել է, թե դա քաղաքական դիվերսիայի պես մի բան է։
-Չգիտեմ, թե Ր. Հովհաննիսյանն ինչո՞ւ է վստահ, որ եթե այս հարցը հանրաքվեի դրվեց, այս արձանագրությունները կմերժվեն։ Դա ինձ համար մոտավորապես նման է այն բանին, երբ ինքը 2007թ. ասում էր, թե մեծագույն հնարավորություններ ունի Թալինում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու։ Գնաց, 3 տոկոս հավաքեց։ Հիմա էլ վստահ է, որ հանրաքվեի դեպքում մեր ժողովուրդն արձանագրություններին ոչ կասի։ Իսկ ես վստահ եմ ճիշտ հակառակում։
Ի դեպ, քաղաքագետն ասել է, թե ինքը լավատես է, և կարծում է, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները։

7or.am