Մեկնաբանություն

01.12.2014 14:00


Բորբոսնած տեսակը պետք է հեռանա քաղաքականությունից

Բորբոսնած տեսակը պետք է հեռանա քաղաքականությունից

Պատերազմում հաղթած ու նաև դրա շնորհիվ իրական անկախություն նվաճած Հայաստանի քաղաքական դաշտի էվոլյուցիան լրիվ հակառակ տրամաբանությամբ ընթացավ։

Արժեքների հետևողական ոչնչացում, քաղաքական մշակույթի աղճատում, մի խոսքով՝ դեգրադացիա։ Եթե պատկերենք մեր քաղաքական դաշտի գծանկարը, կստանանք ժամանակի ընթացքում միայն աճող գաղջ մթնոլորտ։ Այսինքն, ժամանակի ընթացքում գաղջը միայն ավելանում է, այն էլ՝ այս իշխանության բարձր հովանու ներքո։

Ստացվում է, որ մեր քաղաքական դաշտը (բնականաբար, առաջին հերթին՝ իշխանությունը) հետևողականորեն քանդում է այն, ինչը ձեռք էր բերվել պատերազմում հաղթելու գնով։

Այսօրվա իշխանության բարձր հովանու ներքո՝ քաղաքական ասպարեզ են մտնում (մտցվում) մարդիկ, որոնց տեղը միանշանակ այլ դաշտում է։ Իշխանափոխությունը պետք է վերջ դնի կլոնավորված այս տեսակին, որն իր չափով նպաստեց Հայաստանի այսօրվա տխուր պատկերին՝ գաղջին։

Անկախ սեռից ու տարիքից՝ սրանք այն աստիճան են բորբոսնած, որ ոչ թե քաղաքականության, այլ ընդհանրապես հանրային որևէ ոլորտում ուղղակի անելիք չունեն։

Այնպես որ, իշխանափոխություն, որից հետո դհոլները, հաճախորդները «քաղաքացիական ակտիվիստները» կուղարկվեն իրենց իրական տեղը։ Ասենք՝ գրողի ծոցը...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը