Լրահոս

25.09.2009 15:54


Դաշնակցության ստորագրահավաքի թվերը բավական հուսադրող են

Դաշնակցության ստորագրահավաքի թվերը բավական հուսադրող են

-Տրամադրվածությունն այն չէ, որ անպայման ստորագրությունների թիվ հավաքենք, առավել ևս, որ այդ ստորագրություններն, ըստ էության, իրավական որևէ հիմք չեն կարող հանդիսանալ, ասենք, հանրաքվե անցկացնելու կամ որոշակի գործողություններ իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, թվերը բավական հուսադրող են։ Օրեկան 3500-ից ավելի ստորագրություններ են հավաքվում։ Օր օրի նկատվում է հասարակության համախմբվածությունն այս հարցի շուրջ, թեև տարբեր կողմերից փորձում են նսեմացնել պայքարի նպատակը, ընտրված ձևը և այլն։ Մեր խնդիրն է, որ հասարակական համախմբվածություն լինի, և կարողանանք միասնական ոչ ասել թուրքական նախապայմաններին,- հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ մտցնելուն նվիրված  Դաշնակցության կազմակերպած ստորագրահավաքի արդյունքների մասին խոսելիս ասել է Արծվիկ Մինասյանը։

Նա նաև նշել է, որ ստորագրահավաքի պաշտոնական ցուցանիշների մասին հնարավոր է տեղեկանալ ՀՅԴ Գերագույն մարմնից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը