Մեկնաբանություն

01.12.2014 00:15


Գաղջի վկաները. Մագադան (տեսանյութ)

Գաղջի վկաները. Մագադան (տեսանյութ)

Արխիվնե՛րը կարդացեք:

Մի կողմ դնենք հետին թվով մարազմատիկ, այսօր՝ խնդալու «դատողությունները»: Ուղղակի համեմատե՛ք:

Երբեմնի կոմունիստ Արտաշես Գեղամյանը նախորդ դարում «ամպագոռգոռում էր» այնպես, ինչպես այսօր բոցաշչնչում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղյամյանը: Ավելի ճիշտ, ձոնում է: Ուրիշ ոչնչի այս տեսակն ընդունակ չէ: Նույն ձևով՝ նույնի մասին: Միայն թե կերակրաշտին մոտիկ լինեն:

«Ինքնահրկիզմանը» պատրաստ «նվիրյալներ» միշտ էլ կլինեն: Բայց ժամանակները փոխվեցին:

Նախկինում Մագադան կար: Դրանով փորձում էին կոտրել գաղջի դեմ ոտքի կանգնածներին, նույնիսկ՝ դեմ արտահայտվողներին:

Ես չգիտեմ՝ կա՞ արդյոք աշխարհում Հայաստանի պես երկիր, որտեղ ԳԱՂՋԸ այսքան նվիրյալներ կհավաքագրի, ավելի ճիշտ՝ կառնի: «Ինքնահրկիզմանը»՝ միշտ պատրաստ:

Մագադանը չաշխատեց: Խորհրդային Միությունը վերացավ, Մագադանն էլ դարձավ «Еду в Магадан»…

Հերթական անգամ հանգում ենք տրիվիալ ճշմարտության՝ գաղջն ու նրա վկաները դատապարտված են: Մագադանին չէ։ Մոռացությանը:

Իսկ «ինքնահրկիզվելու» իրավունքը ձերն է... Ուզում եք՝ վառե՛ք ձեզ, կամ արտագաղթեք Մագադան: Մեզ համար միևնույն է:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը