Լրահոս

25.09.2009 13:10


Փորձագետ. «Հայաստանն արտաքին քաղաքականությունն իրականացնում է սիրողական մակարդակով»

Փորձագետ. «Հայաստանն արտաքին քաղաքականությունն իրականացնում է սիրողական մակարդակով»

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդգար Հելհելյանը, լրագրողների  հետ հանդիպման ժամանակ անդրադասրձել է հայ-թուրքկան բանակցային գործընթացին։ Ըստ նրա նախաստորագրված արձանագրություններում կան վտանգավոր կետեր, ինչի մասին բազմիցս ասվել է։ Սակայն ըստ փորձագետի, առավել վտանգավոր խնդիրը դա տնտեսական ռազմավարության հարցն է։ «Այսօր Հայաստանից Թուրքիա արտահանվում է 60 անգամ ավելի քիչ ապրանք, քան ներմուծվում է։ Սահմանի բացման դեպքում այս թիվը կեռապատկվի։ Այս իրավիճակում չի կարելի սահման բացել»,-ասել է բանախոսը։ Էդգար Հելհելյանը դրական է գնահատել ՀՅԴ բողոքի ակցիան՝ նշելով, որ իրենք աջակցում են Դաշնակցությանը։ Ըստ փորձագետի, այսօր Հայաստանն արտաքին քաղաքականությունն իրականացնում է սիրողական մակարդակով։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը