Մեկնաբանություն

29.11.2014 12:40


Բիոզուգարանների վերադարձը

Բիոզուգարանների վերադարձը

Հանրապետականի գործադիր մարմնի վերջին նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովն ասել էր, թե փոխվարչապետի և որևէ այլ կադրային հարց չի քննարկվել. «Դանդաղ շտապեք. երբ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի ու կնշանակվի»:

2 օր անց Վաչե Գաբրելյանը նշանակվեց փոխվարչապետ։ Հարցն այն չէ, որ առանցքային այս պաշտոնը «վստահվեց» անդեմ, բայց պարտաճանաչ հրահանգներ կատարողին։ Միայն Տիգրան Սարգսյանի տխրահռչակ բիոզուգարանների մասով Գաբրիելյանի դիտարկումները բավական են՝ բնութագրելու ներկայիս փոխվարչապետին։

Հերթական անգամ ապացուցվեց՝ ՀՀԿ, որպես կուսակցություն, չկա։ Որոշումները կայացնում է բացառապես Սերժ Սարգսյանը, որպես կանոն՝ ուշ երեկոյան։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը