Սերժ Սարգսյանի հանձնած շքանշանը և «Ֆուտբոլային» դիվանագիտությունը տվեցին իրենց արդյունքները
2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ու Վլադիմիր Պուտինի հարաբերություններն ավելի էին լարվել, և բանը հասավ նրան, որ Սահակաշվիլին հրապարակավ անպատվեց Պուտինին:
Ռուս-վրացական վատ հարաբերությունների, ինչպես նաև Պուտինի ու Սահակաշվիլու լարված հարաբերությունների ժամանակ Սերժ Սարգսյանը Երևանում ընդունեց Վրաստանի նախագահին և նրան հանձնեց շքանշան:
Սարգսյանի այդ քայլը ռուս-վրացական լարված հարաբերությունների ֆոնին բացասաբար ազդեց նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ անդրադառնալով նաև Պուտին-Սարգսյան պաշտոնական ու անձնական հարաբերությունների վրա։
Հայտնի է, որ միջպետական հարաբերություններում անձնական հարաբերությունները ոչ պակաս կարևոր են և հաճախ՝ առավել ազդեցիկ, եթե խոսում ենք հետխորհրդային պետությունների միջպետական հարաբերությունների մասին:
Սահակաշվիլուն տված շքանշանը որևէ դրական ազդեցություն չունեցավ հայ-վրացական հարաբերությունների վրա, փոխարենը՝ բացասաբար ազդեց հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Բացի այդ, Սահակաշվիլին այսօր բացասական դեր է կատարում աբխազական երկաթուղու վերաբացման գործում՝ հանդես գալով բացահայտ հակահայ դիրքերից: «Ռուսթավի 2» հեռուսատընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ աբխազական երկաթուղու վերագործակումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին: Վրաստանի նախկին նախագահը նաև հավելել է, որ Վրաստանի գործող իշխանությունները սեպ են խրում Վրաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի, որ Վրաստանը շրջափակման է ենթարկում Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը, ըստ Սահակաշվիլու, Վրաստանի գլխավոր դաշնակիցն է: Ահա այսպիսին են Սարգսյանի պարգևած շքանշանի արդյունքները:
Հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ էլ Սարգսյանը նույն վարքագիծն է դրսևորել: Նրան թվում էր, թե Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ հնարավոր է ինչ–որ հարաբերություններ կարգավորել զիջումների միջոցով, բայց արդյունքում թուրքերը գրողի ծոցն ուղարկեցին արձանագրությունները և մտան ղարաբաղյան բանակցությունների մեջ:
«Ֆուտբոլային» ամբողջ գործընթացի ընթացքում էլ Թուրքիան պաշտպանում էր Ադրբեջանի շահերը և բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները կապված են Ղարաբաղի հակամարտության հետ՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը փորձում էր հերքել այդ կապը:
Ամփոփենք. միայն Սարգսյանը կարող էր ռուս-վրացական վատ հարաբերությունների ժամանակ շքանշան հանձնել Սահակաշվիլիին: Իսկ ավելի ուշագրավն այն է, որ Սահակաշվիլին հանդիսանում է Ադրբեջանի շահերի պաշտպանը Վրաստանում:
Միայն Սարգսյանը կարող էր Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել և Թուրքիային ոչ ֆորմալ ձևով մասնակից դարձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Ի դեպ, Սարգսյանի արտաքին քաղաքականության արդյունքներն իրենց ավերիչ հատկություններով ոչ մի ձևով չեն տարբերվում ներքին քաղաքականության արդյունքներից:

Արմեն Գրիգորյան