Մեքսիկայի Էլ-Պասո շրջանում տարօրինակ թունել կա։ 2087 մետր երկարությամբ այդ թունելն անցնում է բացառապես կարծր ապարների միջով։ Իսկ արտասովոր է այն, որովհետև աննպատակ փորվել է։
Ուիլյամ Հենրի «Իշուկ» Շմիդտն իր կյանքի 32 տարին անիմաստ վատնեց՝ փորելով թունել, որը ոչ մի տեղ չի տանում, ու ոչ մեկին պետք չի։ Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է «Իշուկը» (ի դեպ, ինքն էր իրեն այդ անունը տվել) փորում՝ նա ասում էր. «Սա ամենակարճ ճանապարհն է»։ Ամենակարճ ուղին դեպի ո՞ւր... Այդպես էլ ոչ ոք չիմացավ...
Մեր քաղաքական կյանքում էլ անընդհատ լսում ենք «Սա ամենակարճ ճանապարհն է» արտահայտությունը։ Բայց, ի տարբերություն «Իշուկի» թունելի, մերոնց փորածները լավ էլ տանում են։ Ավելի ճիշտ, գլորում են Հայաստանը։
Կատարյալ ձախողումներ հետևում, մռայլ հեռանկարներ՝ առջևում, գաղջ իրավիճակ՝ ներկայում։ Ու շարունակում են փորել դեպի անդունդը տանող թունելը։
Թունելի փորման (պետությունը վտանգավոր եզրագծի հասցնելու) աշխատանքները պետք է դադարեցվեն։ Դրա դեմը պետք է առնի Համաժողովրդական նոր շարժումը։ Հակառակ դեպքում «ամենակարճ ճանապարհը» կարող է իսկապես աղետալի դառնալ բոլորիս, այդ թվում՝ փորել այդքան սիրող «իշուկների» համար։
Բացառե՛լ «Իշուկի» ամենակարճ ճանապարհը

Վախթանգ Մարգարյան