Լրահոս

25.09.2009 11:41


Գագիկ Գինոսյան. «…դա ավելի քան դավաճանություն է»

Գագիկ Գինոսյան. «…դա ավելի քան դավաճանություն է»

-Նման հարաբերություններին միանշանակ դեմ եմ,- խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին՝ «7օր»-ին ասել է «Կարին» ավանդական երգի, պարի համույթի գեղարվեստական  ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Նա նշել է, որ աբսուրդ է և ՀՀ պետական դիվանագիտության կոպիտ բացթողումը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում Թուրքիայի կողմից 16 տարի իրականացվող շրջափակման վերացումը մեկնաբանվում է որպես սահմանների բացում։ Արմատներով կարինցի Գ. Գինոսյանը չի հաշտվում նաև այն մտքի հետ, որ Հայաստանը ճանաչելու է Թուրքիայի սահմանները։

-Եթե մենք այսօր ստորագրում ենք մի համաձայնագիր, որտեղ ճանաչում ենք, որ դա իրենց սահմանն է և իրենց երկիրն է, ինչը նույնիսկ խորհրդային միության հայ իշխանավորները չեն ստորագրել, դա ավելի քան դավաճանություն է։ 100 տարվա մեջ ոչ մի հայ Կարսի պայմանագրի տակ չի ստորագրել, նույնիսկ բոլշևիկ հայը։ Իսկ մեր նորանկախ պետականության այրերն ավելի քան իրավունք չունեն դրա տակ ստորագրելու,- նշել է Գ. Գինոսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը